ԵՄ պայմանագրի 50-րդ հոդված

ԵՄ պայմանագրի 50-րդ հոդված (անգլ.՝ Article 50 of the Treaty on European Union), ԵՄ իրավունքի մաս, որը նկարագրում է գործընթացը, թե ինչպես ԵՄ անդամ պետությունները կարող են դուրս գալ Միության կազմից։ Հոդվածի մասին հիշատակումները էլ ավելի ակտիվացան, երբ 2016 թվականի հունիսին 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպական միությունում անդամակցության հարցով հանրաքվեն, որի ժամանակ բրիտանացիների 51,89%-ը կողմ քվեարկեց Բրեքսիթին։ Մեծ Բրիտանիան սույն հոդվածը կիրառել է 2017 թվականի մարտի 29-ին[1]։

Երբ կիրառվում է հոդված 50-ը, կողմերն ունեն երկամյա ժամկետ՝ ավարտելու բանակցությունները։ Եթե բանակցությունների արդյունքներով հնարավոր չի լինում կնքել համաձայնություն, ապա անդամ պետությունը «ձեռնունայն» հեռանում է։ Այս նորմը միջազգային հարաբերություններում ընդունված է, որը փորձում է հեռացող պետությանը թողնել ձեռնունայն։ Արդյունքում դուրս է գալիս այնպես, որ միայն հեռացող երկիրն է ունենում թե քաղաքական, և թե առևտրաարդյունաբերական կորուստներ[2]։

ԵՄ պայմանագրի 50-րդ հոդվածը ոչ պաշտոնապես անվանում են նաև Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդված, որը, էական փոփոխություններ է կատարել ԵՄ ինստիտուցիոնալ կառուցակարգում և չի համարվում իրավական առանձին փաստաթուղթ։

50-րդ հոդվածը խմբագրել

Լիսաբոնի պայմանագրի 49A հոդվածը, որը ուժի մեջ է մտել 2009 թվականի դեկտեմբերի 1-ին, առաջին անգամ սահմանեց ԵՄ կազմից ինքնակամ դուրս գալու գործընթացը[3]։ Այդ գործընթացը ներկայացված է պայմանագրի 50-րդ հոդվածում, որտեղ ասվում է[4][5]։

  1. Ցանկացած անդամ պետություն, համաձայն իր սահմանադրական կարգերի, կարող է ընդունել որոշում՝ դուրս գալու Միության կազմից։
  2. Անդամ պետությունը, որը որոշում է կայացրել դուրս գալու վերաբերյալ, տեղեկացնոմ է իր մտադրության մասին Եվրոպական խորհրդին։ Ընթացակարգին համապատասխան, որը սահմանվել է Եվրոպական խորհրդի կողմից, Միությունը վարում է բանակցություններ և կնքում է համապատասխան պետության հետ համաձայնագիր, որը որոշում է Միության կազմից պետության դուրս գալու գործընթացը՝ հիմնված երկկողմ բարիդրացիական հարաբերությունների վրա։ Միության անունից համաձայնագիրը ստորագրում է Խորհուրդը, որը դրվում է Եվրոպական խորհրդարանի վավերացմանը։
  3. Պայմանագրերը դադարում են գործել հետաքրքրված պետության համար, այն օրից, երբ ուժի մեջ է մտնում կազմից դուրս գալու համաձայնագիրը։ Այդպիսի համաձայնագրի բացակայության պայմաններում, պարագրաֆ 2-ում սահմանված կարգով, տեղեկացումից ուղիղ երկու տարի անց պետությունը պաշտոնապես դուրս եկած է համարվում, եթե հետաքրքրված պետությունը միաձայն չի որոշում երկարաձգել ժամկետը։
  4. Երկրորդ և երրորդ պարագրաֆների համաձայն, Միության կազմից դուրս եկող երկրի Եվրոպական խորհրդի և Խորհրդի անդամները չեն մասնակցում քննարկումներին և իրենց երկրի վերաբերյալ Եվրոպական խորհրդի ու Խորհրդի որոշման քվեարկությանը, որը ելնում է ԵՄ կառուցվածքայնության պայմանագրի 238 հոդվածի երրորդ կետից։
  5. Եթե անդամ պետությունը, որը դուրս է եկել Միության կազմից, անդամակցության հայտ է ներկայացնում, ապա նրա անդամակցությունը տեղի է ունենում մյուս երկրների անդամակցության նման

Սա ԵՄ պայմանագրի 50-րդ հոդվածի ամբողջական տեքստն է։ Սկզբնապես, այս տեքստը ներառված է եղել Լիսաբոնի պայմանագրի 58-րդ կետում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Article 50: Theresa May to trigger Brexit process next week». BBC News. 2017 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  2. cf S Lechner and R Ohr, 'The right of withdrawal in the treaty of Lisbon: a game theoretic reflection on different decision processes in the EU' (2011) 32 European Journal of Law and Economics 357]
  3. Athanassiou, Phoebus (December 2009). «Withdrawal and Expulsion from the EU and EMU: Some Reflections» (PDF). Legal Working Paper Series. European Central Bank. ISSN 1830-2696. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Consolidated Version of the Treaty on European Union» (PDF). HM Government.
  5. http://eulaw.ru/treaties/teu
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.