Դևքսիպոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պուբլիոս Հերենիոս Դևքսիպոս (հուն․՝ Δέξιππος, մոտ 210[1], Աթենք, Achaea, Հին Հռոմ - մոտ 278[1], Աթենք, Achaea, Հին Հռոմ), մ.թ. III դարի աթենացի պատմիչ և հռետոր։ Նրա աշխատությունները մեզ են հասել այլ հեղինակների կողմից դրանցից կատարած մեջբերումների տեսքով։
Դևքսիպոս Δέξιππος | |
---|---|
Ծնվել է | մոտ 210[1] |
Ծննդավայր | Աթենք, Achaea, Հին Հռոմ |
Մահացել է | մոտ 278[1] |
Մահվան վայր | Աթենք, Achaea, Հին Հռոմ |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | պատմաբան և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Աթենքի արխոնտ |
Կոստանդնուպոլսի պատրիարք Փոտը իր գրություններում բարձր է գնահատում պատմիչի գործերը. «Շարադրանքն առանձնանում է անբռնազբոսիկությամբ և կշռով. կարելի է ասել, որ նա մի նոր Թուկիդիդես է, սակայն ավելի պարզ արտահայտվող»։ Փոտը ճանաչում է Դևսքսիպոսի հեղինակած երեք աշխատության, որոնք են.
- «Ալեքսանդրից հետո տեղի ունեցածի մասին» (Τ μετ Αλέξανδρον) 4 գիրք.
- «Սկյութական պատերազմ» (Τ Σκνθικά)։ III դարում Հռոմեական կայսրություն արշաված «սկյութների» (գոթեր, գերուլներ և այլ բարբարոս ցեղեր) դեմ ծավալվող պատերազմների մասին
- «Կարճ պատմական երկասիրություն» (Σύντομον στορικν) կամ «Տարեգրություն» (τήν Χρονικήν)։ Հակիրճ համաշխարհային պատմություն առասպելական ժամանակներից մինչև Կլավդիոս II կայսր գահակալությունը (268 - 270 թթ.).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.