Դրևիցկու տուն (ռուս.՝ Дом Древицкого), երկհարկանի հինավուրց շենք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Ֆրունզեի փողոց, 23), 1840-ական թվականների ճարտարապետության հուշարձան։ 6101267000 կոդով ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Դրևիցկու տուն
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ճարտարապետական ոճնեոդասականություն
Հիմնադրված է1840
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ճարտարապետական առանձնահատկություններ

խմբագրել

Երկհարկանի առանձնատունը կառուցված էր նեոդասականության ոճով[2]։ Ճակատին երկու հարկերում էլ 6-ական պատուհան է։ Պատուհանների տակ միջհարկային տարածքում կային առյուծի գլուխների պատկերով բարձրաքանդակներ։ Սենյակներում կային նրբագեղ բուխարիներ։ Առաստաղները զարդարված էին ծեփակերտ նախշերով։

Պատմություն

խմբագրել

Առանձնատունը կառուցվել է 1840 թվականին[3]։ Սեփականատերերն էին. 1873 թվական` կոլեգիական ռեգիստրատոր Ֆ. Սերեբրյակովը, 1880 թվական` կոլեգիական ասեսոր Յակովենկոն, 1890 թվական` թուրք վաճառական Ն. Սամար-Օղլին, 1898 թվական` Կ. Մումուլովը (որը շենքում բացել է ծխախոտի գործարան), 1906-1912 թվականներ` Ռուսաստանի շոգենավային ընկերության Տագանրոգի մասնաճյուղի կառավարիչ Իվան Դրևիցկին[2]։ 1912-1925 թվականներին առանձնատունը պատկանել է Դրևիցկու ժառանգներին։

1925 թվականին տունն ազգայնացվել է և բաժանվել կոմունալ բնակարանների։ Առանց պատշաճ խնամքի տունը քայքայվում էր և մինչև 1980-ական թվականները բնակիչները տեղափոխվեցին։ Շենքը գտնվում էր վթարային վիճակում։ 1991 թվականին շենքը հանձնվեց Տագանրոգի ձկնավերամշակող գործարանին (տնօրեն` Ն. Դեմյանենկո)։ Տեղի բնակիչները շենքի կիսաքանդ մնացորդներն անվանում էին «կոմսական ավերակներ»[4]։ 2002 թվականի մարտին Դրևիցկու տան տեղում, պահպանելով պատմական ճակատը, նոր բնակելի շենք կառուցելու իր պլանների մասին հայտարարեց «Էքսպերտ-Յուգ» ՍՊԸ-ն[4]։

Դրևիցկու տունը վերջնականապես ոչնչացվեց 2002 թվականին։

Դրևիցկու տան տեղում կառուցապատող «Վեստա-Դ» ՍՊԸ-ն (տնօրեն` Վ. Դաշչենկո) 2005-2007 թվականներին կառուցեց խղճուկ արտաքին տեսքով քառահարկ բազմաբնակարանային բնակելի շենք[5]։ Քանի որ մշակութային ժառանգության օբյեկտի վերակառուցման(կառուցման) աշխատանքների թույլտվություն մարզի մշակույթի նախարարությունը չէր տվել, կառուցապատողը մեղավոր ճանաչվեց վարչական իրավախախտում թույլ տալու մեջ, և 2007 թվականի նոյեմբերին ՍՊԸ-ն տուգանվեց[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ЖИЛОЙ ДОМ. КОМПЛЕКС ЗАСТРОЙКИ НИКОЛАЕВСКОЙ УЛИЦЫ». Վերցված է 2017 Փետրվար 23-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Киричек М.С. Древицкого дом // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 329.
  3. Энциклопедия Таганрога. — Ростов-на-Дону: Ростиздат, 2003. — С. 509.
  4. 4,0 4,1 Парпалия Г. На «графских развалинах» // Таганрогская правда. — 2002. — 22 марта.
  5. 5,0 5,1 Собств. инф. Самовольная реконструкция объектов культурного наследия наказуема! Արխիվացված 2014-03-30 Wayback Machine // www.prokuror-rostov.ru. — 2007. — 23 ноября.