Դրուե դը Դամարտեն
Դրուե դը Դամարտեն (ֆր.՝ Drouet de Dammartin, 14-րդ դար, Jargeau, Ֆրանսիա - փետրվար 1413, Jargeau, Ֆրանսիա), ճարտարապետ և քանդակագործ, աշխատել է Ֆրանսիայում և Բուրգունդիայում։
Դրուե դը Դամարտեն ֆր.՝ Drouet de Dammartin | |
---|---|
Ի ծնե | Դրուե դը Դամարտեն |
Ծնվել է | 14-րդ դար |
Ծննդավայր | Jargeau, Ֆրանսիա |
Մահացել է | 1400 |
Վախճանի վայր | Jargeau, Ֆրանսիա |
Ուշագրավ աշխատանքներ | Château de Germolles? |
Գի դը Դամարտենի կրտսեր եղբայրն է[1]։
Կենսագրություն
խմբագրելԱյս ճարտարապետի կյանքի և գործունեության մասին հայտնի է շնորհիվ ֆինանսական այն փաստաթղթերի, որտեղ նշվում է դարաշրջանի մի քանի մասշտաբային նախագծերի իրականացմանը նրա մասնակցության մասին։ 1362 թվականին Լուվրի՝ Կառլոս 5-րդի համար նախատեսված վերակառուցման ժամանակ աշխատել է Ռեյմոն դյու Տամպլի ղեկավարությամբ։ Հայտնի է, որ նա ստեղծել է գալարաձև շքերթային սանդուղք, որը կից էր դոնժոնի պատին։ Նրան է վերագրվում Ժաննա դը Բուրբոնի դիմաքանդակը[2]։ 1375 թվականին Դրուեն իր եղբոր՝ Գիի հետ, Բուրժեում մասնակցել է դուքս Ժան դը Բերիի պալատի կառուցման աշխատանքներին։ 1380 թվականին Տուրում փարիզցի վարպետների հետ ուսումնասիրել է տաճարի կառուցվածքը, պատերի շարվածքը[1]։ 1383 թվականին Բուրգունդիայի դուքս Ֆիլիպ 3-րդ Համարձակը Դրուե դը Դամարտենին պատվիրել է կարտեզյան միաբանության Շանմոլի վանքի շինարարությունը[3]։ 1370 թվականին Դամարտենը նշանակվել է Բուրգունդյան տիրույթների ամբողջ շինարարական աշխատանքների հսկիչ։ Շինարարական աշխատանքները շարունակել է Ժակ դը Նիելիի հետ՝ Դիժոնի Սենտ Շապել վանքում։
Դրուե դը Դամարտենը մահացել է 15-րդ դարի սկզբներին։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Dictionnaire des Architectes, Paris, 1999, ISBN 2226109528