Դրամական ծառայություններ մատուցող կազմակերպություններ

Դրամական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, իրավական տերմին, օգտագործվում է նկարագրելու այն ձեռնարկությունները, որոնք փոխանցում կամ փոխակերպում են փողը։ Սահմանումը ստեղծվել է, որպեսզի ներառի ոչ միայն բանկերը, որոնք սովորաբար մատուցում են այդ ծառայությունները, այլև ոչ բանկային ֆինանսական հաստատությունները։

Դրամական ծառայություններ մատուցող կազմակերպությունները ունեն տարբեր իրավասություններ, ընդհանուր առմամբ, ներառում է ցանկացած ֆինանսական ծառայություններ․ գումարի փոխանցում և ստացում, արտարժույթի փոխանակում, գումարի կանխիկացում կամ փողի հետ կապված այլ գործիքներ։ Այս կազմակերպությունները կարող են ներառել նաև ցանկացած այլ ծառայություններ, օրինակ փողերի լվացման դեմ պայքարի գործընթացների կազմակերպում[1][2]։ Դրամական ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարգավորվում են տեղական կարգավորող մարմինների կողմից և պետք է համապատասխանեն հաշվապահական հաշվառման պահանջներին՝ հաճախորդների պատշաճ ստուգում իրականացնելու համար, եթե հաճախորդները պահանջում են արտարժույթի գումար, որը գերազանցում է փողերի լվացման հայտնաբերման համար սահմանված որոշակի շեմը[3]։

Դրամական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաճախ կարևոր ֆինանսական ծառայություններ են մատուցում թերզարգացած շրջաններին, որոնք ունեն սահմանափակ կամ առանց բանկային ծառայություններ։ Այն կարող է ներառել փոստային բաժանմունքներ, բանկերի կամ գործակալների տարածաշրջանային ցանցեր[4]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Money Service Businesses and Money Laundering Regulations». HM Revenue and Customs. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «Money Services Business (MSB) Registration». Fincen. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «Triggering Amounts for Record Keeping». Biz4x (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  4. «FATF Guidance on the Risk-Based Approach for Money Services Businesses». www.fatf-gafi.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.