Դրական իրավունք
Դրական իրավունք, տվյալ հասարակությունում պետության սահմանած իրավանորմեր։
Դրական իրավունքից պետք է տարբերել հասարակության տարբեր դասակարգերի առաջ քաշած օրինագծերը, իրավական հայացքներն ու պահանջները, որոնք պետության օրենսդրական իշխանության բարձրագույն կամ իրավասու մարմինները գործող իրավանորմեր չեն ճանաչում։ Բուրժուական իրավաբանները դրական իրավունքին հակադրում են բնական իրավունքը և գտնում, թե իրավական նորմերը գոյություն ունեն պետության ակտերից անկախ։ Իրականում իրավունքի բոլոր նորմերը դրական իրավունքի նորմեր են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 448)։ |