Դվինի եկեղեցական ժողով (719-720)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվինի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)
Դվինի եկեղեցական ժողով 719 կամ 720 թվականին Արմինիա կուսակալության մայրաքաղաք Դվինում Հովհաննես Գ Օձնեցու կաթողիկոսի գլխավորությամբ հրավիրված ազգային-եկեղեցական ժողով։ Ժողովը հետապնդել է երկու նպատակ։
- ընդունել և վերջնական տեսքի է բերել Հովհաննես Գ Օձնեցու՝ կանոնական ցաքուցրիվ նյութերից ընտրությամբ հավաքած և կազմած ժողովածուն, որը հայտնի է «Կանոնագիրք» անունով։
- Դվինում նոր ժողով հրավիրելը արձագանքն էր ժամանակի քրիստոնյա Արևելքում սրված դավանական վեճերի, ինչպես նաև պայմանավորված էր քաղկեդոնականների, նեստորականների, նաև՝ Հայ եկեղեցու ներսում հանդես եկած աղանդների (պավլիկյաններ, մծղնեականներ) դեմ պայքարի անհրաժեշտությամբ։
Դվինի Զ ժողովն ընդունել է նաև 32 հոդվածից կազմված մի կանոնախումբ, որը հայտնի է «Կանոնք տեառն Յովհաննիսի Իմաստասիրի Հայոց կաթողիկոսի» անունով։ Այդ կանոններով որոշվել է Հայ եկեղեցու ժամերգության կարգը (նշելով առավոտյան, երեկոյան, գիշերային պաշտամունքները, կիրակնօրյա ժամերգությունները), ի մի են ժողովվել Գրիգոր Ա Լուսավորչի, Սահակ Ա Պարթևի, Հովհաննես Ա Մանդակունու բոլոր կանոնները և կարգերը (կանոն ԻԱ–ԻԵ)։
Ի կանոնով որոշվել են «Սուրբ Աստված» երգի «խաչեցարի» հավելման, ԻԶ և Լ կանոններով՝ Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը հունվարի 6-ին կատարելու, Ը կանոնով՝ անապակ գինու և անխմոր հացի գործածության վերջնական խնդիրները։ ԼԲ կանոնով խստիվ արգելվել է օթևան տալ կամ հաղորդակցվել պավլիկյան աղանդավորների հետ։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |