Դվինի եկեղեցական ժողով (609-610)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվինի եկեղեցական ժողով (այլ կիրառումներ)

Դվինի եկեղեցական ժողով 609 կամ 610 թվականին, Մարզպանական Հայաստանի մայրաքաղաք Դվինում ապագա կաթողիկոս Աբրահամ Ա Աղբաթանեցու և իշխան Սմբատ Բագրատունու օրոք, հոգևորական և աշխարհական անձանց մասնակցությամբ։

Դվինի կաթողիկե եկեղեցին

Աբրահամ Ա Աղբաթանեցու օրոք Վրաց եկեղեցին բաժանվել է Հայ եկեղեցուց(614 թվական)։ Բաժանումն առիթ է տվել բազմաթիվ գրագրությունների՝ Հայոց կաթողիկոսների և Վրաց Կյուրիոն կաթողիկոսի ու եպիսկոպոսների միջև։ Վրաց եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը ճշտելու նպատակով էլ գումարվել է Դվինի Գ ժողովը։ Քննվել է Վրաց կաթողիկոսի քաղկեդոնական լինելու խնդիրը, և ընդհանուր վճռով բոլոր վրացիները համարվել են քաղկեդոնականներ՝ իրենց Կյուրիոն կաթողիկոսին հետևողներ և դավանակից հայերից բաժանվածներ։

Աբրահամ Ա Աղբաթանեցին ժողովի որոշումից հետո մի «Շրջագայական թուղթ» է գրել՝ ուղղված ժողովրդին, որով հայտնել է գործի եղելությունը, նզովել Կյուրիոն կաթողիկոսին, նրա համախոհներին, պատվիրել խզել բոլոր հարաբերությունները վրացիների հետ, նրանց եկեղեցին չգնալ։ Դվինի Գ ժողովը եկեղեցական կանոններ չի սահմանել, միայն զրկել է վրացիներին հայոց հաղորդությունից։ Ժողովը որոշում է ընդունել Հայոց, Աղվանից, Սյունյաց աթոռների աստիճանների մասին և սահմանել 9 դասերի կարգը։ Հայ եկեղեցու գահակալը հռչակվել է պատրիարք, Աղվանից եկեղեցունը՝ արքեպիսկոպոս, Սյունյացը՝ մետրոպոլիտ։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։