«Դպրոցի տնօրենի օրագիրը» (ռուս.՝ «Дневник директора школы»), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ[2], որը նկարահանվել է Անատոլի Գրեբնևի «Պատմություն առաջին դեմքով։ Դպրոցի տնօրենի օրագիրը» պիեսի հիման վրա։

Դպրոցի տնօրենի օրագիրը
ռուս.՝ Дневник директора школы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոպատում
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Ֆրումին
Սցենարի հեղինակԱնատոլի Գրեբնև
ԴերակատարներՕլեգ Բորիսով, Լյուդմիլա Գուրչենկո[1] և Իա Սավվինա[1]
ԵրաժշտությունՎիկտոր Լեբեդև
ԿինոընկերությունԼենֆիլմ

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը պատմում է Լենինգրադի թիվ 183 միջնակարգ դպրոցի տնօրեն Սվեշնիկովի (Օլեգ Բորիսով) ամենօրյա կյանքի մասին, որը մասնակցել է պատերազմի, գրողի մասնագիտությունը փոխարինել է ուսուցչի գործով և կարողացել է գտնել իրեն երեխաների հետ աշխատանքում։ Իր գործին նա վերաբերում է խստապահանջությամբ, պատասխանատվությամբ՝ գիտակցելով ուսուցչի դերի կարևորությունը աշակերտների ճակատագրում։ Տնօրենը փորձում է հասկանալ արդիականության խնդիրները, հասկանում է, որ պետք է փոխել մանկավարժական սկզբունքները. ուսուցչական մենախոսությանը պետք է փոխարինի ուսուցչի և աշակերտի երկխոսությունը, անհրաժեշտ է ճանաչել երիտասարդների՝ սեփական կարծիքի իրավունքը։

Իր գործունեության մեջ հաստատելով հանդուրժողականության, աշակերտի անձը, նրա ունակությունները հարգելու սկզբունքները, Սվեշնիկովը հակամարտության մեջ է մտնում ուսմասվար Վալենտինա Ֆեոդորովնայի (Իա Սավվինա) հետ, որը տնօրենին մեղադրում է ազատականության և թողտվության մեջ։

Ընդ որում, Սվեշնիկովի սեփական ընտանիքում նրա մանկավարժական սկզբունքները բախվում են սեփական որդու՝ իր ինքնուրույնությունը պաշտպանող պատանեկան մաքսիմալիզմի հետ։

Դերերում

խմբագրել
  • Օլեգ Բորիսով – Բորիս Նիկոլայի Սվեշնիկով, դպրոցի տնօրեն
  • Իա Սավվինա – Վալենտինա Ֆեոդորովնա, ուսմասվար
  • Ալլա Պոկրովսկայա – Լիդա, Սվեշնիկովի կինը
  • Ալեքսանդր Սնիկով – Սերգեյ, Սվեշնիկովի որդին
  • Լյուդմիլա Գուրչենկո – Իննա Սերգեևնա, ուսուցիչ
  • Ելենա Սոլովեյ – Տատյանա Գեորգիևնա, անգլերենի ուսուցիչ
  • Սերգեյ Կոշոնին – Իգոր Կոլցով, աշակերտ
  • Գեորգի Տեյխ – Հենրիկ Գրիգորևիչ, ուսուցիչ
  • Նիկոլայ Լավրով – Օլեգ Պավլովիչ, ուսուցիչ
  • Յուրի Վիզբոր – Պավլիկ Սմիրնով, Սվեշնիկովի համադասարանցին (հնչյոնավորել է Ալեքսանդր Դեմյանենկոն)
  • Վիկտոր Պավլով – Պավել Մատվեևիչ Իբրահիմով, հյուրանոցի տնօրեն
  • Բորիս Լեսկին – Օլյայի հայրը
  • Նատաշա Մեդվեդևա – Պոպլավսկայա, ուսանող, որը սիրահարված է Կոլցովին
  • Օլեգ Բելով – ոստիկանության ավագ լեյտենանտ

Նկարահանման խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Անատոլի Գրեբնևա
  • Բեմադրող ռեժիսոր՝ Բորիս Ֆրումին
  • Գլխավոր օպերատոր՝ Ալեքսեյ Ղամբարյան
  • Գլխավոր նկարիչ՝ Յուրի Պուգաչ
  • Կոմպոզիտոր՝ Վիկտոր Լեբեդև

Փաստեր

խմբագրել

Ֆիլմի սցենարը հրապարակվել է «Կինոյի արվեստ» ամսագրում 1974 թվականի 12-րդ համարում։

1977 թվականին Անատոլի Գրեբնևի պիեսի հիման վրա ռեժիսորներ Եվգենի Ռադկևիչը և Վասիլի Չիրիկովը բեմադրել են նաև «Պատմություն առաջին դեմքով» ֆիլմ-ներկայացումը։ Հեռուստաներկայացման պրեմիերան կայացել է 1978 թվականի հունիսի 26-ին ԽՍՀՄ հեռուստատեսությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Դպրոցի տնօրենի օրագիրը» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Аркус Л. «Дневник директора школы». Проект журнала «Сеанс». Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  • Гребнев А. Рассказ от первого лица [Дневник директора школы] // Искусство кино. — 1974. — № 12. — С. 165—187.