Դու կարո՞ղ ես գաղտնիք պահել

«Դու կարո՞ղ ես գաղտնիք պահել» (անգլ.՝ Can You Keep a Secret?), Սոֆի Քինսելլայի առաջին ոչ սերիական վեպը, որն առաջին անգամ լույս է ընծայել Dial Press Trade Paperback հրատարակչությունը (Մեծ Բրիտանիա) 2003 թվականին։ Գրքի գլխավոր հերոսուհին ընկնում է անախորժ դրության մեջ, երբ պարզվում է, որ իր նոր ղեկավարին հայտնի են իր բոլոր գաղտնիքները։ Խնդիրն այն է, որ նա ինքն է նրան պատմել ամեն ինչ՝ չիմանալով, թե ով է նա իրականում։

Դու կարո՞ղ ես գաղտնիք պահել
անգլ.՝ Can You Keep a Secret?
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՍոֆի Քինսելլա
Երկիր Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԼոնդոն
ՀրատարակչությունDial Press?
Հրատարակվել է2003
ՀաջորդThe Undomestic Goddess?

Սյուժե խմբագրել

Էմման գեղեցիկ ու երիտասարդ աղջիկ է Անգլիայից։ Նա կայուն, բայց ձանձրալի հարաբերությունների մեջ է «իդեալական» տղայի հետ, և ամեն կերպ ձգտում է բարձրանալ կարիերայի սանդուղքով բազմազգ կորպորացիայում, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Ինքնաթիռով թռչելիս ընկնելով մրրկային շարժման մեջ՝ Էմման վախից իր գաղտնիքները պատմում է հարևան նստատեղին նստած գեղեցկատես անծանոթին։ Ի զարմանս իրեն՝ Էմման հասկանում է, որ անծանոթն այն ընկերության գլխավոր տնօրենն է, որտեղ ինքն աշխատում է։

Հրատարկությունների տարբերություններ խմբագրել

Վեպի ամերիկյան հրատարակությունը[1] որոշակիորեն տարբերվում է բրիտանականից[2], օրինակ՝ գրքի սկզբով, երբ Էմման տղային օգնում է ընտրել խաղալիք ինքնաթիռում։ Այդ էպիզոդը բացակայում է ամերիկյան հրատարակությունում։ Դրանից հետո Էմման գնում է լոգարան՝ զուգահեռաբար զրուցելով իր ընկերուհի Լիսսայի հետ նրա ընկերոջ մասին։ Ավելի ուշ Լիսսան Էմմային պատմում է, որ հենց նոր լինելով ակումբում, տեսել է Էվան ՄաքԳրեգորին։ Բրիտանական հրատարակությունում ընկերուհու հետ զրուցելու ժամանակ Էմման ոչ թե գնում է լոգարան, այլ նշան է անում ձեռքին։ Դրանից բացի, ամերիկյան տարբերակում կա էպիզոդ, որում Էմման ու նրա ընկեր Քոննորն ուզում են, որ Էմմայի ղեկավարն իրենց տեսնի սիրով զբաղվելիս։ Բրիտանական հրատարակությունում, ընդհակառակը, նրանք փորձում են մնալ աննկատ։

Էկրանավորում խմբագրել

Վեպի համանուն էկրանավորումը, որը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին[3], նկարահանվել է Փիթեր Հաթչինսգի սցենարով[4][5]։ Ռոմանտիկական կատակերգությունում գլխավոր դերերը կատարել են Ալեքսանդրա Դադդարիոն և Թայլեր Հեքլինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Can You Keep a Secret? [Kindle Edition]».
  2. «Can You Keep a Secret?».
  3. D'Nuka, Amanda (2019 թ․ հուլիսի 24). «Alexandra Daddario-Led Rom-Com 'Can You Keep a Secret?' Lands At Vertical Entertainment». Deadline. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  4. Hemmert, By Kylie (2018 թ․ հուլիսի 24). «Alexandra Daddario to Lead Can You Keep a Secret Adaptation». Coming Soon. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. D'Alessandro, Anthony (2018 թ․ հուլիսի 24). «Alexandra Daddario To Star & Executive Produce NY Times Bestseller 'Can You Keep a Secret?'». Deadline. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.