Դու գընում ես անդարձ ճամփան...

«Դու գընում ես անդարձ ճամփան...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից[1]։

Դու գընում ես անդարձ ճամփան...
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանԴու գընում ես անդարձ ճամփան...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանի այս բանաստեղծության գրման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Ձեռագրից կարելի է ենթադրել, որ գրված է 1900-ական թվականներին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 55) պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ 1934 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանայնի «Գեղարվեստական երկեր» գրքում (էջ 117), այնուհետև՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 519)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 669.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Դու գընում ես անդարձ ճամփան...