Դուրսեցիները, Լևոն Շանթի վեպը, որ նա գրել է 1894 թ.։

Դուրսեցիները
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ՀեղինակԼևոն Շանթ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1894

Վեպի պատմական հիմքը, ամենայն հավանականությամբ, Կարինի «Երկրագործական ընկերություն» գաղտնի կազմակերպության պատմությունն է, թեև վեպը պատկերում է կերպարների բուն գործունեության նախաշրջանը միայն, երբ նրանք առօրյա հոգսերի մեջ երբեմն հիշում են, որ պիտի գնան երկիր[1]։

Սյուժեն խմբագրել

Դուրսեցիները Արևմտյան Հայաստանի տարբեր գավառների բնակիչներ են, որ տարբեր պատճառներով եկել են Կ.Պոլիս։ Նրանց բոլորին համախմբել է հայրենի երկրին օգնելու ձգտումը։ Բագրատը կարնեցի է, բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայում, Կ.Պոլսում զբաղվում է ուսուցչությամբ։ Գևորգը նույնպես կարնեցի է, մասնակցել է Կարնո խռովություններին, իսկ բանտարկությունից ազատվելուց հետո մեկնել է Կ.Պոլիս։ Սարգիսը, խուսափելով հայրենի քաղաքում տիրող հալածանքներից, հեռացել է Կ.Պոլիս, այնտեղ զբաղվում է ուսուցչությամբ։ Նրանց չորրորդ ընկերը՝ Վասակը, չի աշխատում՝ դա համարելով ազատությունից զրկվելու պատճառ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968, էջ VII: