«Դունկայի ակումբ» (ռուս.՝ Дунькин клуб), կենցաղսպասարկման ծառայության աշխատակիցների մշակույթի տուն Դոնի Ռոստովում, քաղաքի մտավորականության պաշտամունքային վայրերից մեկը[1][2]։

Դունկայի ակումբ
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրված է1890
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Անվան պատմություն

խմբագրել

Ըստ մշակույթի պալատի տնօրեն Լյուդմիլա Լիսիցինայի՝ ուշադրության է արժանի «Դունկայի ակումբ» անվան հայտնվելու երեք տարբերակ. «Երբ 1945 թվականի սեպտեմբերին բացվեց մշակույթի պալատը, շուրջբոլորն ավերածություններ էին, իսկ այստեղ արդեն սկսվել էին քաղաքում առաջին պարային երեկույթները։ Տղամարդ քիչ է եղել, հիմնականում եկել են կանայք, խոսակցական լեզվով՝ «դունկաներ» («дуньки»)։ Այդպես էլ այդ անվանումը մնացել է։ Ըստ երկրորդ լեգենդի՝ մի Դունյա, որը պատերազմի ժամանակ կորցրել էր ամուսնուն և վշտից փոքր-ինչ շեղվել, գալիս էր ակումբ և համառորեն փնտրում ամուսնուն՝ չհավատալով, որ նա մահացել է։ Երրորդ վարկածը վերաբերում է անցյալ դարի 20-ական թվականներին։ Այն ժամանակ այդ շենքը կապ ուներ գլխավոր փոստատան հետ։ Նրա աշխատակիցները հանգստանում էին այստեղ երեկոյան ժամերին, և Այսեդորա Դունկանի երկրպագուներն այստեղ կազմակերպել էին նրա անվան ակումբ։ Առօրյա խոսակցության մեջ Դունկանը դարձավ Դունկա»[1]։

Քաղաքացիների շրջանում որոշակի ժողովրդականություն էր վայելում այն վարկածը, ըստ որի՝ հին ժամանակներում «Դունկայի ակումբը» եղել է հասարակաց տուն, որը հետո վերանվանվել է Մշակույթի տուն։ Այս վարկածի կողմնակից էր և հայտնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովը[2]։

Մշակույթի պալատի պատմություն

խմբագրել

1860-ական թվականներին «Դունկայի ակումբը» եղել է վաճառական Անտիմոնովի եկամտաբեր տունը։ Երկրորդ հարկում մշտապես իրականացվել են զվարճություններ[1]։

ХХ դարում Անտիմոնովի առանձնատանը գործել են հետևյալ կազմակերպությունները.

  • մինչև 1937 թվականը՝ Կապի աշխատակիցների ակումբ
  • 1937 թվականից՝ ավիաաշխատակիցների ակումբ
  • 1946 թվականից՝ արդյունաբերական կոոպերացիայի քաղաքային խորհրդի մշակույթի տուն
  • 1958 թվականից՝ արդյունաբերական կոոպերացիայի մարզային խորհրդի մշակույթի տուն
  • 1961 թվականից՝ տեղական արդյունաբերության մշակույթի տուն
  • 1966 թվականից՝ կենցաղսպասարկման ծառայության աշխատակիցների մշակույթի տուն
  • 1994 թվականից՝ «Ռոստովէլեկտրոտրանսի» մշակույթի տուն
  • 1998 թվականից՝ «Քաղաքային ստեղծագործության տուն» քաղաքային միացյալ ձեռնարկություն
  • 2003 թվականից՝ «Քաղաքային ստեղծագործության տուն» քաղաքային վարչություն

Մշակույթի տանն աշխատել է Գենադի Տրոստյանեցկու «Կապույտ տրոլեյբուս» ինքնագործ թատրոնը։ 

Մշակույթի տանը կից գոյություն է ունեցել ձայնագրման ստուդիա, որտեղ 2003 թվականի մայիսին Նիկոլայ Կոնստանտինովը ձայնագրել է «Բուգի-Խոլեստերին» սոլո ալբոմը[3]։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Фрейдлин Л. Театр с главного входа. — Ростов-на-Дону: ЗАО «Книга», 2009. — 352 с.
  2. 2,0 2,1 Матизен В. Кирилл Серебренников: «Искусство как плесень — возникает, где мокро» Արխիվացված 2016-06-23 Wayback Machine // Новые Известия. — 2007. — 26 янв.
  3. Третьяков Д. Игры современников. Николай Константинов // d-tretyakov.livejournal.com. — 2006. — 23 июля.