Օրի Քոմայ (հոկտեմբերի 21, 1996(1996-10-21), Թել Ավիվ, Իսրայել, եբրայերեն՝ אורי קומאי‎), առավել հայտնի է բեմական Դուդու Ֆառուք (եբրայերեն՝ דודו פארוק‎) կեղծանվամբ, իսրայելցի ռեփեր, երգիչ և դերասան։ Նրա երաժշտական ոճը թրեփ և միրզահի երաժշտության միաձուլումն է։ Երգերի բառերը քննարկում են բռնությունը և սեռականությունը։

Դուդու Ֆառուք
Բնօրինակ անունדודו פארוק
Ի ծնե անունեբրայերեն՝ אורי קומאי
Նաև հայտնի է որպեսDudu Faruk
Ծնվել էհոկտեմբերի 21, 1996(1996-10-21) (27 տարեկան)
Թել Ավիվ, Իսրայել
Երկիր Իսրայել
Ժանրերհիփ հոփ
Մասնագիտությունռեփեր
Գործիքներվոկալ
 Dudu faruk Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Քոմայը մեծացել է Թել Ավիվի հյուսիսում գտնվող Մաոզ Ավիվ թաղամասում[1]։

Կենսագրություն խմբագրել

Քոմայը «Դուդու Ֆառուք»-ի կերպարը ստեղծել է 2013 թվականի միջնակարգ դպրոցում ուսանելու տարիներին։ Նրա կերպարն ուշադրություն է գրավել 2017 թվականին[2]։

Ֆառուքը կրում է արս ոճի հագուստ՝ որպես կանոն սպիտակ շապիկ և բեյսբոլի գլխարկ[3]։

Ֆառուքը բացասական արձագանքներ է ստացել երգերի բառերի թեմատիկայի պատճառով։ Իսրայելի կանանց միջազգային սիոնիստական կազմակերպության նախագահ Գիլա Օշրաթը դիմել է Հադերայի քաղաքապետ Ցվի Գենդելմանին և Մշակույթի և սպորտի նախարար Միրի Ռեգևին՝ խնդրելով չեղյալ հայտարարել Ֆառուքի ելույթը Բումբոքսի փառատոնի ժամանակ[4]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Osef Hachashmal (2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. זוהר, אמיר (2008 թ․ մարտի 25). «חדשות טובות מהחזית הצפונית». Haaretz (եբրայերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  2. «החדשות – הכוכב הגדול של הנוער: דודו פארוק». mako. 2019 թ․ հունվարի 8. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «דודו פארוק: הראפר שלא הכרתם ואתם ממש ממש צריכים». mako. 2018 թ․ մայիսի 11. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «‏המחאה נגד דודו פארוק מעלה הילוך». Israel Hayom. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)