Դովբուշի ժայռեր, 80 մետր երկարությամբ ժայռային մնացորդների խումբ, տեղակայված Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզում, Բոլեխով քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք, Բուբնիշե գյուղի մոտակայքում։ Ժայռերի անունը սկիզբ է առնում ժողովրդական վրիժառուների առաջնորդ՝ Օլեկսե Դովբուշի անունից։

Դովբուշի ժայռեր
Скелі Довбуша-2.jpg
Տեսակprotected area of Ukraine?
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
Վարչատարածքային միավորԻվանո-Ֆրանկովսկի մարզ
Մակերես100 հեկտար

Դովբուշի ժայռերը համապետական նշանակության բնության համալիր հուշարձան են և մտնում են Պոլյանիցկի տարածաշրջանային լանդշաֆտային այգու կազմի մեջ։

Ժայռերի նկարագրությունԽմբագրել

Քարերը կազմված են յամենսկի ավազաքարից։ Քարերը ձեւավորվել են ավելի քան 70 միլիոն տարի առաջ տաք ծովի հատակում։ Քարի զանգվածը մոտ 200 մ լայնություն ունի, մոտ 1 կմ երկարություն և կողմնորոշված ​​է արևմուտքից արևելք։ Լեռնազանգվածը տեղակայված է հաճարենիի և եղևնու անտառի մեջտեղում։

ՊատմությունԽմբագրել

Մեր թվարկության երկրորդ հազարամյակում, քրիստոնեության տարածումից հետո, այս վայրում ստեղծվեց փորք մենաստան, իսկ ավելի ուշ՝ պահակային ամրոց (այն ամրություններից մեկը, որով Յարոսլավ Օսմոմիսլը, ըստ «Ասք Իգորի ճակատամարտի մասին» ստեղծագործության հեղինակի, պահպանել է Ուգրիական լեռները), որ դիմակայեց թաթար-մոնղոլական արշավանքին և գոյություն ունեցավ մինչև XVI դարը։

Ըստ ավանդույթների XVII-XVIIІ դարերում ժայռերի հարևանությամբ էին գտնվում ժողովրդական ապստամբության բազաներից մեկը, ինչպես նաև 1743 թվականին Օլեկսե Դովբուշի ջոկատային ճամբարը։

Դովբուշի ժայռերի տարածքում լեռնալանջերի անտառահատումները տեղի են ունեցել հետպատերազմյան տարիներին։

Զբոսաշրջություն և սպորտԽմբագրել

Դովբուշի ժայռերը ժայռամագլցողների համար հայտնի տեղ են համարվում. ժայռերի վրա տեղադրված են տարբեր դժվարության բազմաթիվ ժայռամագլցային ուղիներ[1], պարբերաբար անց են կացվում ժայռամագլցման մրցումներ։

Դովբուշի ժայռերը նաև հայտնի զբոսաշրջության վայր են համարվում

     
     

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Скалы Довбуша. Скалолазные маршруты»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է 2020-10-12 

Արտաքին հղումներԽմբագրել