Դոնալդ Լամբերտ
Դոնալդ Լամբերտ (անգլ.՝ Donald "The Lamb" Lambert, փետրվարի 12, 1904[1], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիսի 8, 1962[1], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ջազ դաշնակահար, որը նվագում էր ստրայդ ոճով[2]։ Կյանքի գրեթե մեծ մասը խաղացել է Նյու Ջերսիի ոչ հայտնի բարերում։ Չնայած դրան, նա դասվում է այնպիսի հայտնի երաժիշտների շարքին, ինչպես Քաունթ Բեյսին և Արտ Թեյթումը։
Դոնալդ Լամբերտ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1904 (120 տարեկան) Փրինսթոն (Նյու Ջերսի) |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 8, 1962 Նյու Ջերսի |
Ժանրեր | Ջազ |
Մասնագիտություն | Դաշնակահար |
Գործիքներ | Դաշնամուր |
Գործունեություն | 1940-1962 |
Կենսագրություն
խմբագրելԱռաջին դաշնամուրի դասերը Դոնալդին տվեց իր մայրը՝ Ալման, որը պրոֆեսիոնալ դաշնակահար և ուսուցիչ էր։ Սակայն նա հրաժարվում էր նոտաներ կարդալ սովորել և հիմնականում, որպես ինքնուս, միշտ լսում էր Ջեյմս Ջոնսոնի դաշնամուրային հոլովակները։ Դաշնակահար Դոն Քոութսը վերհիշում է մի դեպք, որը տեղի է ունեցել 1950-ականների վերջին, այն Ժամանակ Լամբերտը մտել է ակումբ, որտեղ երիտասարդ երաժիշտները փորձում են նոր ստեղծագործություններ գրել։ Մի քանի անգամ լսելուց հետո նա նստեց երգեհոնի առջև և ճշգրիտ խաղացրեց ստեղծագործությունը։ Դա Ջոն Քոլտրեյնի Giant Steps-ն էր։ Նրա կարիերան սկսվեց 10 տարեկանից, որտեղ նա մշտապես աշխատել է մուլտիինստրումենտալիստ Փոլ Սեմինոլի հետ։ 1930-ականների սկզբում նա բնակություն է հաստատում Նյու Յորքում և աշխատում էր ակումբներում, սակայն կնոջ մահից հետո նա վերադարձել է Նյու Ջերսի և աշխատել փոքրիկ ակումբներում մինչև կյանքի վերջ[3]։ Ժամանակ առ ժամանակ նա հայտնվում էր Նյու Յորքում և մյուս վարպետներին հրավիրում է դաշնամուրային մրցույթի։ Այնտեղ նա ստուգում էր իր հմտությունները մրցույթում Արթոմ Թեյթումի հետ և ինչպես ասում էր դաշնակահար Բիլ Թեյլորը, «կարող է մրցակցել Լամբերտի հետ բայց չի կարող գերազանցել»։ Նրա տեխնիկան, նրա եռանդը և սրամտություն պատկերված է 1940-1941 թվականների գրառումներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://propianino.ru/donald-lambert
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.