Դոմինիկ Լիվակովիչ
Դոմինիկ Լիվակովիչ (խորվ.՝ Dominik Livaković, հունվարի 9, 1995[1][2], Զադար, Խորվաթիա), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դինամո Զագրեբի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 9, 1995[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Զադար, Խորվաթիա | ||
Հասակ | 188 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 40 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2012 |
![]() | ||
2012-2014 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2016 |
![]() | 104 | (0) |
2016-ներկա |
![]() | 55 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 |
![]() | 3 | (0) |
2011 |
![]() | 3 | (0) |
2011 |
![]() | 6 | (0) |
2013-2014 |
![]() | 6 | (0) |
2013 |
![]() | 1 | (0) |
2014-2016 |
![]() | 15 | (0) |
2017-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԶագրեբ
խմբագրելՖուտբոլիստի կարիերան Լիվակովիչը սկսել է Զադարում։ 2012 թվականին նա միացավ Զագրեբի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 31-ին՝ Ցիբալիայի դեմ խաղում[4]։ Շուտով նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը, սակայն հենց առաջին մրցաշրջանում Զագրեբը դուրս մնաց Խորվաթիայի առաջնությունից։ 1 տարի երկրորդ դիվիզիոնում անցկացնելուց հետո Լիվակովիչը Զագրեբի հետ տեղափոխվեց Խորվաթիայի բարձրագույն դիվիզիոն։ Ակումբի կազմում նա անցկացրեց 108 հանդիպում՝ բաց թողելով 162 գնդակ և 28 խաղում պահելով իր դարպասը անառիկ։
Դինամո Զագրեբ
խմբագրել2015 թվականի օգոստոսի 30-ին Լիվակովիչը համաձայնեց տեղափոխվել Դինամո Զագրեբ 2015-16 մրցաշրջանից հետո։ Իր դեբյուտը Դինամոյի կազմում նշեց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Հայդուկ Սպլիտի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 18-ին՝ Սևիլյայի դեմ խաղում[6]։ 2017-18 մրցաշրջանում Լիվակովիչը անցկացրեց 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ Դինամոյի հետ հաղթելով Խորվաթիայի առաջնությունը[7][8][9] և Խորվաթիայի գավաթը[10]։
Միջազգային կարիերա
խմբագրելԼիվակովիչը հանդես է եկել Խորվաթիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Խորվաթիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մայիսին՝ Մոլդովայի և Սան Մարինոյի դեմ խաղերի համար, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[11][12]։ Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունվարի 11-ին՝ Չիլիի դեմ ընկերական խաղում[13]։
2018 թվականի մայիսին Լիվակովիչը ընդգրկվեց Խորվաթիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[14][15]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ[16]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Զագրեբ | 2012–13 | Պրվա Լիգա | 23 | 0 | 0 | 0 | — | 23 | 0 | |
2013–14 | Դրուգա Լիգա | 14 | 0 | 0 | 0 | 14 | 0 | |||
2014–15 | Պրվա Լիգա | 35 | 0 | 1 | 0 | 36 | 0 | |||
2015–16 | 32 | 0 | 3 | 0 | 35 | 0 | ||||
Ընդհանուր | 104 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 108 | 0 | ||
Դինամո Զագրեբ | 2016–17 | Պրվա Լիգա | 22 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 27 | 0 |
2017–18 | 33 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 37 | 0 | ||
Ընդհանուր | 55 | 0 | 1 | 0 | 8 | 0 | 64 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 159 | 0 | 5 | 0 | 8 | 0 | 172 | 0 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի հունիսի 25-ի դրությամբ[16]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
Ընդհանուր | 1 | 0 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Զագրեբ
- Խորվաթիայի երկրորդ դիվիզիոն․ 2013-14
Դինամո Զագրեբ
- Խորվաթիայի առաջնություն․ 2017–18[7]
- Խորվաթիայի գավաթ․ 2017–18[10]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Croatia - D. Livaković - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «NK Zagreb - HNK Cibalia Vinkovci, Aug 31, 2012 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Hajduk Split, Oct 2, 2016 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - Sevilla FC, Oct 18, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 7,0 7,1 «Dinamo Zagreb wins Croatian league title - Croatian Football Federation». hns-cff.hr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Dinamo Zagreb celebrates 19th Croatian champions title - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Dinamo Zagreb Wins Croatian Title for 19th Time». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 10,0 10,1 «Dinamo won the Croatian Cup trophy | Dinamo Zagreb». gnkdinamo.hr (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Croatia - Moldova, May 27, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Croatia - San Marino, Jun 4, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Chile - Croatia, Jan 11, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Luka Modric and Ivan Rakitic make Croatia's World Cup preliminary squad | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Tyers, Alan (2018 թ․ հունիսի 16). «Croatia World Cup 2018 squad list and team guide». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 16,0 16,1 «Dominik Livaković». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լիվակովիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Լիվակովիչը transfermarkt-ում
- Լիվակովիչը soccerbase.com-ում
- Լիվակովիչը WhoScored.com կայքում
- Լիվակովիչը Դինամո Զագրեբի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-09-16 Wayback Machine
- Լիվակովիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Լիվակովիչը Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկ Լիվակովիչ» հոդվածին։ |