Դյոմինայի-Կաչոնիի տուն (Տագանրոգ)
Դյոմինայի-Կաչոնիի տուն (ռուս.՝ Дом Деминой-Качони), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Հունական փողոց, 47 հասցեում[2]։ Շինությունն անվանումը ստացել է երկու ամենահայտնի սեփականատերերի` Մարգարիտա Կաչոնիի[3] (այլ տվյալներով ազգանունը կարդացվել է Կաչիոնի)[4] և Ալեքսանդրա Դյոմինայի ազգանուններից[3]։
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր և բնակելի տուն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տագանրոգ |
Հիմնադրված է | 1860 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Պատմություն
խմբագրելՏագանրոգի Հունական փողոց, 47 հասցեում շենքը կառուցվել է 1860-ական թվականներին աղյուսային ոճով[3]։ Նրա առաջին սեփականատերը եղել է Մարգարիտա Կաչոնին` Թուրքական երկրորդ պատերազմի ժամանակ Սևծովյան նավատորմի հերոսի այրին։ Նրա ամուսինը` Ալեքսանդր Լիկուրգովիչ Կաչոնին, թուրքական լծի դեմ հունական ազգային-ազատագրական գործիչ Լամբրոս Կաչոնիի (Կացոնիս) թոռն էր։
1906 թվականին շենքը ձեռք բերեց ազնվականի կին Ալեքսանդրա Վասիլևնա Դյոմինան, որին շենքը տարբեր տվյալներով պատկանել է մինչև 1915[3] կամ 1925 թվականը։ 1926 թվականին տանը գործել է հանրակրթական դպրոց Տագանրոգում բնակվող լեհերի համար։ Պարապմունքները ուսումնական հաստատությունում սկսվում էին սեպտեմբերի 27-ին[4]։
1992 թվականից շենքը ճանաչվել է ճարտարապետական հուշարձան և պահպանվում է որպես մշակութային ժառանգության օբյեկտ[2]։
Նկարագրություն
խմբագրելՀունական փողոցից տեսարան է բացվում դեպի այդ հասցեում գտնվող միանգամից երկու տուն։ Դրանցից առաջինը երկհարկանի է և ճանաչվել է պատմության և մշակույթի հուշարձան։ Նրա ճակատը զարդարում է ծեփածո բուսական նախշ, զարդաքիվեր, լողաթներ և կողպեքային քարեր։ Երկրորդը մեկհարկանի է, որը XIX դարի կեսերին բնորոշ տուն է։ Այն զարդարում են ձևավոր ճակտոնը, զարդաքիվեր, կոպտատաշ քարից թիակներ և քիվամույթեր[3]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6101198000
- ↑ 2,0 2,1 «Объекты культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Деминой-Качони дом//Энциклопедия Таганрога
- ↑ 4,0 4,1 «Дом 47. Греческая улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.