Դմիտրի Ստոցկի

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Վալերեևիչ Ստոցկի (դեկտեմբերի 1, 1989(1989-12-01)[1][2], Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս ֆուտբոլիստ, «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան։

Դմիտրի Ստոցկի
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1989(1989-12-01)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Կրասնոդար
Համար 89
Պատանեկան կարիերա
1996-2006 Ռուսաստան Յունոստ (Կալինինգրադ)
2009 Ռուսաստան Բալթիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Ռուսաստան Բալթիկա-Պլյուս սիր.
2009-2014 Ռուսաստան Բալթիկա 122 (8)
2010  Լիտվա Կլայպեդա 13 (1)
2015-2018 Ռուսաստան Ուֆա 97 (10)
2018-մ.h. Ռուսաստան Կրասնոդար 11 (0)
Ազգային հավաքական
2018-մ.հ. Ռուսաստան Ռուսաստան 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Բալթիկա

Կալինինգրադյան ֆուտբոլի սան է[3]։ Առաջին մարզիչը եղել է Վիկտոր Շելենկովը, բայց 7-18 տարեկանում ժամանակի մեծ մասը մարզվել է Վիկտոր Բիրյուկովի հետ[4]։ 2009 թվականի նոյեմբերի 1-ին Նովոտրոիցկի «Նոստա» ակումբի դեմ խաղում Ստոցկին, հանդիպման 81-րդ րոպեին դուրս գալով փոխարինման, կատարել է իր նորամուտը «Բալթիկայի» կազմում։ 2010 թվականին կես տարի վարձավճարով խաղացել է Լիտվայի բարձրագույն դիվիզիոնի «Կլայպեդա» ակումբում, որի կազմում անցկացրել է 13 խաղ և խփել 1 գոլ։ 2011/2012 մրցաշրջանից եղել է «Բալթիկայի» մեկնարկային կազմի հիմնական խաղացող։ 2014/2015 մրցաշրջանում՝ Գրիգորի Չիրկինի հեռանալուց հետո, եղել է ակումբի ավագը։

Ուֆա

2015 թվականի փետրվարին տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Ուֆա» ակումբ՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[5]։ Նոր ակումբի կազմում իր նորամուտը կատարել է մարտի 8-ին՝ մոսկովյան «Դինամո» դեմ արտագնա խաղում՝ խաղադաշտում անցկացնելով 90 րոպե[6]։ Մայիսի 17-ին՝ 28-րդ տուրի՝ «Զենիթ» ակումբի դեմ խաղում կատարել է գոլային փոխանցում, իսկ մայիսի 23-ին՝ 29-րդ տուրի՝ մոսկովյան «Սպարտակ» ակումբի դեմ խաղում խփել է հաղթական գոլը։

Կրասնոդար

2018 թվականի մայիսի 12-ին հայտարարվել է, որ 2017/2018 մրցաշրջանի ավարտին Ստոցկին կտեղափոխվի «Կրասնոդար» ակումբ[7]։

Հավաքականում խմբագրել

2018 թվականի օգոստոսի 16-ին ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում, որպեսզի մասնակցի ուսումնամարզական հավաքի Նովոգորսկում[8]։ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին կատարել է իր նորամուտը հավաքականում՝ Չեխիայի դեմ ընկերական խաղում փոխարինելով Դենիս Չերիշևին։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ
Ելույթներ Առաջնություն Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բալթիկա ՖԱԼ 2009 1 0 0 0 1 0
2010 8 0 0 0 8 0
2011/12 30 4 1 0 31 4
2012/13 30 1 2 0 32 1
2013/14 33 2 1 1 34 3
2014/15 20 1 2 1 22 2
Ընդհանուր 122 8 6 2 128 10
    Կլայպեդա Լիգա Ա 2010 13 1 0 0 0 0 13 1
Ընդհանուր 13 1 0 0 0 0 13 1
  Ուֆա Պրեմիեր Լիգա 2014/15 10 2 0 0 10 2
2015/16 30 2 1 0 31 2
2016/17 29 3 3 0 32 3
2017/18 28 3 1 0 29 3
Ընդհանուր 97 10 5 0 102 10
  Կրասնոդար Պրեմիեր Լիգա 2018/19 11 0 1 0 1 0 13 0
Ընդհանուր 11 0 1 0 1 0 13 0
Ամբողջ կարիերա 243 19 12 2 1 0 256 21

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկության բրոնզե մրցանակիր - 2013
  • «Բալթիկայի» լավագույն ֆուտբոլիստ Ֆուտբոլի ազգային լիգայի 2014/2015 մրցաշրջանի առաջին կեսում
  • Ամսվա լավագույն խաղացող «Ուֆայի» կազմում - 2 անգամ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 «Дмитрий Стоцкий — о результатах «Балтики» — Чемпионат». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  4. «Дмитрий Стоцкий: Лучшая благодарность болельщикам — наши победы | Статья». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  5. «Стоцкий официально стал игроком «Уфы»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.
  6. «Динамо» Москва 3-1 «Уфа»
  7. «Краснодар» договорился с «Уфой» о трансфере Дмитрия Стоцкого
  8. «Назван расширенный состав сборной России по футболу на подготовку к игре с "Динамо"». Interfax.ru (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ստոցկի» հոդվածին։