Դմիտրի Իվանով

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Իգորևիչ Իվանով (փետրվարի 14, 1987(1987-02-14)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, պաշտպան։ «Խիմկի» ակումբի խաղացող։

Դմիտրի Իվանով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1987(1987-02-14)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան և պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՕՌՄՊՄԴ Սմենա (Սանկտ Պետերբուրգ)
Ռուսաստան ՄՊՄԴ Լոկոմոտիվ (Սանկտ Պետերբուրգ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2006 Ռուսաստան Պետրոտրեստ 60 (8)
2007 Ռուսաստան Դինամո (Սանկտ Պետերբուրգ) 21 (0)
2008 Ռուսաստան Ռոստով 15 (1)
2008  Ռուսաստան Անժի 9 (0)
2009—2012 Ռուսաստան Անժի 15 (0)
2011—2012  Ռուսաստան Դագդիզել 8 (2)
2012—2013 Ռուսաստան Պետրոտրեստ 1 (0)
2013—2016 Ռուսաստան Վոլգար 81 (5)
2016—2017 Ռուսաստան Ֆակել 26 (1)
2017 Ռուսաստան Տյումեն 9 (0)
2018 Ռուսաստան Վոլգար 13 (0)
2018— Ռուսաստան Խիմկի 3 (0)
2018—  Ռուսաստան Խիմկի-Ե 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10.04.2019:

Կարիերա խմբագրել

Սանկտ Պետերբուրգի ֆուտբոլի սան է, Լոկոմոտիվի մանկապատանեկան դպրոցի շրջանավարտ (մարզիչ՝ Անատոլի Դմիտրոպուլո)։ 2005 թվականին 18 տարեկան հասակում կատարել է նորամուտը «Պետրոտրեստի» կազմում, որը հանդես էր գալիս Առաջին դիվիզիոնում, Պետրոտրեստի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան, 19 տարեկան հասակում եղել է թիմի ավագը[2]։ 2007 թվականին տեղափոխվել է Պետերբուրգի այլ ակումբ՝ «Դինամո», որի կազմում անցկացրել է 21 խաղ Երկրորդ դիվիզիոնում և մեկ գավաթային խաղ ընդդեմ «Բալթիկա-2-ի»[3]։ 2006-2007 թվականներին Երկրորդ դիվիզիոնի «Արևմուտք» գոտու հավաքականի կազմում մասնակցել է ՊՖԼ Հույս գավաթի ամենամյա ավանդական երիտասարդական մրցաշարին։ Դրանից հետո տեղափոխվել է Ռոստով, որը նպատակ ուներ վերադառնալ Պրեմիեր Լիգա, 2008 թվականի մրցաշրջանի առաջին մրցաշրջանի վերջում տեղ ստանալով Օլեգ Դոլմատովի թիմի հիմնական կազմում, Իվանովն այնուամենայնիվ վարձավճարով տեղափոխվել է Անժի[4], որի հետ 2008 թվականին կնքել է եռամյա պայմանագիր[5]։ Ընդհնուր առաջին դիվիզիոնում անցկացրել է 63 խաղ՝ խփելով 4 գոլ։ 2009 թվականի մրցաշրջանը բաց է թողել ծանր վնասվածքի պատճառով[6]։ Պրեմիեր Լիգայում նորամուտը կատարել է 2010 թվականի մարտի 20-ին՝ «Պերմի Ամկար» ակումբի դեմ խաղում փոխարինելով Զուրաբի Արզիանիին։ 2011 թվականի ապրիլի 14-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Կասպիական «Դագդիզել» ակումբ[7]։ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է «Պետրոտրեստ», որը հանդես էր գալիս ՖԱԼ-ում[8], որտեղ 2012/13 մրցաշրջանում մասնակցել է ընդ ամենը մեկ խաղի։ Հաջոր երեք տարին անցկացրել է Յուրի Գազաևի Վոլգար ակումբում, որտեղ հիմնականում խաղացել է պաշտպանության գծում՝ դառնալով թիմի հիմնական խաղացողներից մեկը։ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Ֆակել» ակումբ[9], ապա խաղացել է «Տյումենում»։ 2017/18 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Վոլգարի» կազմում։ 2018 թվականի ամռանը դարձել է «Խիմկի» ակումբի խաղացող։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Երկրորդ դիվիզիոնի հաղթող - 2013/2014 («Հարավ» տարածաշրջան)
  • ՖԱԼ գավաթի դափնեկիր - 2015
  • ՊՖԼ «Հույս» գավաթի դափնեկիր - 2006

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Дмитрий Иванов: Было бы здорово увидеть в премьер-лиге дерби Петербурга». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Динамо» (Санкт‑Петербург) — «Балтика‑2» (Калининград) 2:1(չաշխատող հղում)
  4. «Иванов в «Анжи»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  5. Полузащитник «Ростова» Дмитрий Иванов подписал контракт с «Анжи»(չաշխատող հղում)
  6. Новости футбола в России и за рубежом
  7. «Иванов, Помецко и Гаджикадиев — в «Дагдизеле»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  8. Состав «Петротреста» пополнился двумя петербуржцами
  9. «Новичок воронежского «Факела» Дмитрий Иванов: «Мне потребуется время на адаптацию»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Իվանով» հոդվածին։