Դմիտրի Եկիմով

ռուս ֆուտբոլիստ

Դմիտրի Վլադիմիրովիչ Եկիմով (բելառուս․՝ Дзмітрый Уладзіміравіч Якімаў; փետրվարի 5, 1971(1971-02-05)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային, բելառուսական և ռուսական ֆուտբոլիստ, հանդես է գալիս դարպասապահի դիրքում։ Անցկացրել է մեկ հանդիպում Բելառուսի հավաքականի կազմում։

Դմիտրի Եկիմով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 5, 1971(1971-02-05)[1] (53 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Օբուվշիկ (Լիդա) ԿՖԱ
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Բրեստ) 7 (-0)
1992—1994 Բելառուս Դինամո (Բրեստ) 51 (-45)
1994 Ռուսաստան ՏՐԱՍԿՈ 15 (-19)
1994—1996 Բելառուս Դինամո (Բրեստ) 64 (-87)
1997—1999 Բելառուս Դինամո (Մինսկ) 20 (-27)
2000—2001 Ռուսաստան Տոմ 30 (-24)
2001—2004 Ռուսաստան Գազովիկ Գազպրոմ 108 (-158)
2005 Ռուսաստան Սպարտակ (Ռյազան) 4 (-6)
2005—2006 Ռուսաստան Չիտա 54 (-70)
2007 Բելառուս Դինամո (Բրեստ) 19 (-18)
2007—2013 Լեհաստան Պոդլյաշե (Բելսկո Բյալա) 44+
Ազգային հավաքական
1996 Բելառուս Բելառուս 1 (-1)
Մարզչական կարիերա
2014 Ռուսաստան Վոլոգդա մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Մեծահասակների մակարդակում սկսել է հանդես գալ ԽՍՀՄ առաջնության վերջին մրցաշրջանում, Լիդայի «Օբուվշիկ» ակումբի կազմում, որը խաղում էր ֆիզիկական կուլտուրայի կոլեկտիվների մրցումներում։ Նույն մրցաշրջանում տեղափոխվել է Բրեստի «Դինամո» և ԽՍՀՄ երկրորդ լիգայում անցկացրել է 7 հանդիպում։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շարունակել է խաղալ Բրեստի ակումբի կազմում՝ Բելառուսի առաջնությունում։ Առաջին մրցաշրջանում իր թիմի հետ դարձել է բրոնզե մեդալակիր։ 1994 թվականին Մոսկվայի «ՏՐԱՍԿՈ-ում» հանդես է եկել Ռուսաստանի երրորդ լիգայում, սակայն նույն մրցաշրջանում վերադարձել է Բրեստ։ 1997 թվականին տեղափոխվել է Մինսկի «Դինամո» և նույն մրցաշրջանում իր թիմի հետ դարձել է երկրի չեմպիոն, խաղալով մեկ մրցաշրջանում 15 հանդիպում, սակայն հաջորդ մրցաշրջանից կորցրել է տեղը։

2000 թվականից հանդես է եկել Ռուսաստանի առաջին դիվիզիոնում «Տոմի», «Գազովիկ-Գազպրոմի» և «Չիտայի» կազմում, ինչպես նաև «Չիտայի» և Ռյազանի «Սպարտակի» կազմում խաղացել է երկրորդ դիվիզիոնում։

2007 թվականին կրկին վերադարձել է Բրեստ և մեկ մրցաշրջան անցկացրել ակումբի կազմում։ 2007 թվականին դարձել է Բելառուսի գավաթակիր, սակայն եզրափակիչ խաղում չի խաղացել։ Բելառուսի բարձրագույն խմբում Բրեստի և Մինսկի «Դինամոյի» կազմում մասնակցել է 154 խաղի։

Կարիերայի վերջում հանդես է եկել Լեհաստանի ստորին դիվիզիոններում «Պոդլյաշյե» (Բելսկո Բյալա) ակումբի կազմում։ Մարզական կարիերան ավարտել է 42 տարեկանում։

2014 թվականին «Վոլոգդա» ֆուտբոլային ակումբում աշխատել է որպես դարպասապահների մարզիչ[2], հետագայում աշխատել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայում[3][4]։

2020 թվականի հունվարից սկսել է աշխատել «Սպարտակի» ակադեմիայի դարպասապահների հետ[5]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Իր միակ խաղը Բելառուսի հավաքականի կազմում անցկացրել է 1996 թվականի օգոստոսի 20-ին ԱՄԷ հավաքականի դեմ (0:1), անցկացրել է առաջին խաղակեսը և խաղի 15-րդ րոպեին գոլ է բաց թողել[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. У футбольного клуба «Вологда» новый тренер вратарей
  3. ««Локомотив» — четвёртый на Кубке РФС». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  4. «Где сейчас победители Кубка Беларуси-2007?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  5. «НОВОСТИ - ПЕРЕМЕНЫ В ТРЕНЕРСКОМ ШТАБЕ». spartak.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  6. Матч Белоруссия — ОАЭ. eu-football.info

Արտաքին հղումներ խմբագրել