Դմիտրի Գրիգորենկո (ռուս.՝ Дмитрий Юрьевич Григоренко, հուլիսի 14, 1978(1978-07-14)[1], Նիժնեվարտովսկ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ։ Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի տեղակալ՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար 2020 թվականի հունվարի 21-ից[2]։ Ռուսաստանի Դաշնության 2-րդ դասի գործող պետական խորհրդական։

Դմիտրի Գրիգորենկո
 
Կրթություն՝ Կուբանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ պետական ծառայող
Ծննդյան օր հուլիսի 14, 1978(1978-07-14)[1] (45 տարեկան)
Ծննդավայր Նիժնեվարտովսկ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնության Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ (2013-2020)։

Կենսագրություն խմբագրել

Դմիտրի Գրիգորենկոն ծնվել է 1978 թվականի հուլիսի 14-ին Տյումենի մարզի Նիժնեվարտովսկում։

2000 թվականին ավարտել է Կուբայի պետական համալսարանի տնտեսագիտության, իրավունքի և բնական մասնագիտությունների ինստիտուտը՝ «Իրավագիտության» մասնագիտությամբ և Միջազգային ձեռնարկատիրության և մենեջմենթի Կուբանի ինստիտուտը՝ «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ։

2000 թվականի հոկտեմբերից աշխատել է հարկային մարմիններում։

2000-2003 թվականներին որպես 1-ին կարգի մասնագետ աշխատել է Կրասնոդարի. № 4 հարկային տեսչությունում։

2003 թվականին՝ № 2 խոշոր հարկատուների միջտարածաշրջանային տեսչության գլխավոր պետական հարկային տեսուչ։

2003-ից մինչև 2004 թվականը՝ Ռուսաստանի Դաշնության հարկերի և տուրքերի նախարարության շահույթի հարկման դեպարտամենտի համահավաք-վերլուծական բաժնի գլխավոր հարկային տեսուչ (այժմ՝ Դաշնային հարկային ծառայություն)։

2004-2006 թվականներին՝ Դաշնային հարկային ծառայության շահույթի (եկամտի) հարկման և հարկային հաշվառման վարչության վերլուծական բաժնի պետի տեղակալ, առևտրային կազմակերպությունների հարկման և հարկային հաշվառման բաժնի պետ։

2006 թվականից մինչև 2008 թվականը եղել է Դաշնային հարկային ծառայության շահութահարկի վարչարարության և հարկային հաշվառման վարչության առևտրային կազմակերպությունների շահութահարկի վարչարարության բաժնի պետ։

2008-2012 թվականներին՝ Շահութահարկի և հատուկ հարկային ռեժիմների բաժնի պետ, Դաշնային հարկային ծառայության հարկման վարչության պետի տեղակալ։

2012-2013 թվականներին՝ Դաշնային հարկային ծառայության հարկման վարչության պետ։

2013 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր՝ Դաշնային հարկային ծառայության իրավաբանական անձանց հարկման վարչության պետ։

2013 թվականի հոկտեմբերից ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ։

2020 թվականի հունվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Գրիգորենկոյին նշանակել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմի ղեկավար՝ փոխվարչապետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել