Դմիտրի Գուզ
Դմիտրի Վլադիմիրովիչ Գուզ (ռուս.՝ Дмитрий Владимирович Гузь, մայիսի 15, 1988[1], Կրասնի Սուլին, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Կալուգա» ակումբի պաշտպան։
Դմիտրի Գուզ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1988[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնի Սուլին, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1988 թվականի մայիսի 15-ին Ռոստովի մարզի Կրասնի Սուլին քաղաքում և տեղի ֆուտբոլային ակումբի աշակերտ է։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց այնտեղ՝ «Նիկա» ակումբում, որի կազմում հանդես է եկել սիրողական լիգայում, իսկ հետո Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայում, որտեղ խաղացել է 28 խաղ և խփել է 2 գոլ։ 2009 թվականին խաղացել է «Բատայսկ-2007» ակումբի կազմում։ 2010 թվականին պայմանագիր է կնքել Ֆուտբոլի ազգային լիգայի «Ռոտոր» ակումբի հետ, որտեղ ելույթ է ունեցել չորս մրցաշրջան։ 2010 թվականի մրցաշրջանում «Ռոտոր» ակումբում զբաղեցրել է 17-րդ տեղը և հեռացել է ակումբից, բայց հաջորդ մրցաշրջանում հաղթել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի առաջնությունում և վերադարձել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգա։ 2014 թվականին պայմանագիր է կնքել «Տյումեն» ակումբի հետ, որտեղ խաղացել է 17 խաղ։ 2015 թվականին Օլեգ Վերետեննիկովի հրավերով, ում հետ արդեն աշխատել էր «Ռոտոր» ակումբում, տեղափոխվել է «Լուչ-էներգիյու» ակումբ։ 2016 թվականի ամռանը վերադարձել է «Տյումեն»[2]։
Նվաճումներ խմբագրել
«Ռոտոր»
- Ռուսաստանի ֆուտբոլի երկրորդ լիգայի հաղթող (գոտի՝ «Հարավ»)․ 2011-2012
«Արարատ-Հայաստան»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Информация игрока Дмитрий Гузь | ФОНБЕТ-Первенство России по футболу среди команд клубов ФНЛ 2017/18». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.