Դիֆթերիայի հակաթույն (ԴՀԹ), հակամարմիններից բաղկացած դեղամիջոց, որը կիրառվում է դիֆթերիայի բուժման համար[1][2]։ Խորհուրդ չի տրվում դիֆթերիայի պրոֆիլակտիկայի համար[2][3]։ Կիրառվում է ներերակային և միջմկանային եղանակներով[2]։

Կողմնակի երևույթները համընդհանուր են[3]։ Դրանք ներառում են լորձաթաղանթների հիվանդությունները և ալերգիկ ռեակցիաները՝ ներառյալ անաֆիլակսիան[2]։ Դիֆթերիայի հակաթույնը ստեղծվում է դիֆթերիայի թույներով իմունիզացված ձիերի արյան պլազմայից[1]։ Այն ազդում է՝ չեզոքացնելով Corynebacterium diphtheriae-ի կողմից արտադրված տոքսինները[1]։

Դիֆթերիայի հակաթույնը ստեղծվել և սկսել է կիրառվել 1800-ական թվականներից[4]։ Այն մտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ավելի արդյունավետ և անվտանգ հատուկ դեղամիջոցների ցանկի մեջ, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգի համար[5]։ ԱՄՆ-ում այն կարելի է ստանալ Հիվանդությունների վերահսկողության կենտրոնում[1]։ Այն բազմաթիվ երկրներում հասանելի չէ, ներառյալ Եվրոպական մի շարք երկրներ 2008-ից սկսած[6]։

Քիմիա խմբագրել

Այս խառնուրդը իր մեջ ներառում է դիֆթերիայի թույնով իմունիզացված ձիերի արյան խտացված սպիտակուցներ, մասնավորապես գլոբուլիններ, որոնք պարունակում են հակամարմիններ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Our Formulary | Infectious Diseases Laboratories | CDC». www.cdc.gov. 2016 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 397. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  3. 3,0 3,1 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 850. ISBN 9780857111562.
  4. Hau, Jann; Schapiro, Steven J.; Jr, Gerald L. Van Hoosier (2004). Handbook of Laboratory Animal Science, Second Edition: Animal Models (անգլերեն). CRC Press. էջ 6. ISBN 9781420039627. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Wagner, KS; Stickings, P; White, JM; Neal, S; Crowcroft, NS; Sesardic, D; Efstratiou, A (2009 թ․ դեկտեմբերի 10). «A review of the international issues surrounding the availability and demand for diphtheria antitoxin for therapeutic use». Vaccine. 28 (1): 14–20. doi:10.1016/j.vaccine.2009.09.094. PMID 19818425.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիֆթերիայի հակաթույն» հոդվածին։