Դիվան հայ վիմագրության (ժողովածու)

Դիվան հայ վիմագրության, միջնադարյան ճարտարապետական ու կոթողային հուշարձաններից քաղված բնագրերի ժողովածու։ Լույս է տեսել 10 պրակ (1960-2017)։ Առաջինը կազմել է Հ․ Օրբելին, մյուսները՝ Ս․ Բարխուդարյանը։ Առաջինում ամփոփված են Անիի վիմագիր հիշատակարանները, երկրորդում՝ Ղափանի, Գորիսի, Սիսիանի շրջանների, երրորդում՝ Վայոց Ձորի, չորրորդում՝ Սևանի ավազանի հուշարձանների արձանագրությունները։ ժամանակագրական առումով այդ բնագրերն ընդգրկում են 5-18-րդ դարերում և կարևոր տեղեկություններ են բովանդակում պատմության, տնտեսության, իրավունքի, բանասիրության, ազգագրության և այլ հարցերի վերաբերյալ։ Վիմագիր աղբյուրներից օգտվել են հայ պատմիչները, մասնավորապես՝ Ստեփանոս Օրբելյանն ու Զաքարիա Սարկավագը։ 19-20-րդ դարերում դրանց անդրադարձել են Տ․ Շահխաթունյանցը, Մ․ Բժշկյանը, Ղ․ Ալիշանը, Ե․ Լալայանը և ուրիշներ։ Առաջին վիմագրական ժողովածուն հրատարակել է Կ․ Կոստանյանցը՝ 1913-ին, Պետերբուրգում։ Հայկական արձանագրությունների գիտական հրատարակման հիմքը դրել են Նիկողայոս Մառը և Տ․ Օրբելին, Ա․ Մանուչարյանը։

Դիվան հայ վիմագրության
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 402 CC BY-SA icon 80x15.png