Դիսպերս վերլուծություն քիմիայում, դիսպերս համակարգերի դիսպեյսության որոշման եղանակների ամբողջություն։ Դիսպերս վերլուծության եղանակներով որոշում են հեղուկներում կամ գազերում դիսպերսված մասնիկների, իսկ ծակռտվեն նյութերում՝ ծակոտիների չափերը։ Կիրառվող եղանակի ընտրությունը կախված է դիսպերս համակարգերի տեսակներից և մասնիկների մանրացվածության աստիճանից։ Պինդ նյութի ծակոտկենության աստիճանը որոշելու համար չափում են նրա տեսակարար մակերնույթը․ այդ նպատակով որոշում ևն գազերը կամ լուծված նյութերը ադսորբելու նրանց ունակությունը, լուծվելու արագությունը են։ Դիսպերս վերլուծության եղանակների մի խումբը հնարավորություն է տալիս որոշել մասնիկների բաշխումը ըաո չափերի, իսկ մյուսները՝ նրանց մեծությունների միայն միջին արժեքը։ Դիսպերս վերլուծությունը օգտագործվում է գիտության ն արդյունաբերության մեջ։ Դիսպերս վերլուծությունում կիրառվող եղանակների ընտրությունը կախված է, մասնավորապես, մասնիկների մանրացվածության աստիճանից (տես աղյուսակը)։

ենթատեսակ
Վերնագրի տեքստ Եղանակը Մասնիկի չափերը եղանակաի համառոտ նկարագրությունը
1 Մաղի եղանակ 10−2 _10−4 մաղում են որոշակի մեծության անցքեր ունեցող մաղերով
2 Մեդիմենտացիա (ձգողական դաշտում նստեցնելու եղանակ ) 10−4_10−4 չափում են մածուցիկ միջավայրում մասնկիկների նստեցման արագությունը
3 Կոնդուկտաչափական 10−4_10−6 չափում են էելեկտրական հոսանքի զարկերը, երբ մասնիկն անցնում է էլկտրամեկուսիչ միջնորմի անցքով
4 Մանրադիտակաի 10−4_10−7 մանրադիտակի օգնուրյամբ չափում են մասնիկների մեծությունը
5 Ֆիլտրման 10−5_10−7 մասնիկները անցնում են որոշակի մեծության անցքեր ունեցող ֆիլտրով
6 Ցենտրիֆուզման 10−6_10−9 չափում ոնմասնիկների նստեցման արագությունը մածեիցիկ միջավայրում
7 Պղտորաչափության 10−7_10−9 չափում են ցրված լույի արագությունը
8 Էլեկտրոնային մանրադիտակի 10−7_10−10 էլեկտրոնային մանրադիտակով չափում են մասնիկների մեծությունը
9 Դիֆուզիայի 0−7_10−10 չափում են մասնիկների դիֆուզիայի արագությունը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 400