Դիսկոմիցետներ
Դիսկոմիցետ
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Դաս Պայուսակավոր սնկեր
Լատիներեն անվանում
Discomycetes



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Դիսկոմիցետներ (լատին․՝ Discomycetes), պայուսակավոր սնկերի դաս։ Ներառում է ավելի քան 800, ՀՀ-ում՝ մոտ 250 տեսակ՝գետնասունկ ամառային (Tuber aestivum), մորխասունկ սովորական (Gyromitraes culenta), մորկեղ կոնաձև (Morchella conica), գլխարկ մորկեղային (Verpa bohemica)։

Տարածվածություն խմբագրել

Տարածված են բոլոր մարզերում, առավելապես՝ անտառներում, խոնավ հողի կամ բուս, մնացորդների վրա, ավազոտ վայրերում։

Արտաքին տեսք խմբագրել

Պտղամարմինը (տրամագիծը՝ 0,2 մմ-25 սմ) ափսեաձև է, բաժակաձև, ականջաձև, գլխարկաձև և այլն։ Շատերն ունեն վառ գունավորում։ Որոշ տեսակներ ուտելի են նախապես մշակելուց հետո (եփել և ջուրը թափել կամ չորացնել)։ Կան նաև բարձրակարգ բույսերի տարբեր հիվանդությունների հարուցիչներ, օրինակ՝ մոնիլինիա պտղայինը (Monilinia fructigena)՝ խնձորենու, տանձենու, սերկևիլենու պտուղների «սև փտում», լոֆոդերմիում սոճունը (Lophodermium pinastri) սոճու «շյուտե» հիվանդությունների հարուցիչներն և այլն։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։