Էլիզաբեթ Դիոր Ֆոլ Սոու (1968), սենեգալացի փաստաբան և պետական գործիչ[1]։ Եղել է Սենեգալի առաջին կին դատախազը, որին հանրապետության իշխանությունները նշանակել են 1976 թվականին Սեն-Լուի դատարանում[2][3]։ Կին իրավաբանների ասոցիացիայի պատվավոր նախագահն է[4]։

Դիոր Ֆոլ Սոու
Ծնվել է1968
Քաղաքացիություն Սենեգալ
Մասնագիտությունդատավոր
Զբաղեցրած պաշտոններդատավոր

Կենսագրություն

խմբագրել

1976 թվականին Դիոր Ֆոլ Սոուն նշանակվեց դատախազ Սեն Լուիում[1]` դառնալով Սենեգալի պատմության մեջ առաջին կին դատախազը։ Նա եղել է կրթության և սոցիալական պաշտպանության վերահսկողության գծով ազգային տնօրեն, Սոնաթել Օրանժի իրավաբանական հարցերով տնօրեն, Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի իրավախորհրդատու, Ռուանդայի քրեական և վերաքննիչ դատարանների գլխավոր դատախազ և Միջազգային քրեական դատարանի խորհրդատու[5]։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսավորվմամբ, Դիոր Ֆոլ Սոունի ղեկավարությամբ իրականացվեց սենեգալյան օրենսդրությունը ՄԱԿ-ի կոնվենցիաներին համապատասխանեցնելու ուսումնասիրություն և կազմվեց Սենեգալի 1999 թվականի Օրենքը, որն արգելում էր կանանց սեռական օրգանների թլպատումը[6]։

2001 թվականից 2005 թվականներին Դիոր Ֆոլ Սոուն եղել է Երեխաների իրավունքների և բարեկեցության փորձագետների աֆրիկյան կոմիտեի անդամ[7][8]։

2015 թվականին նա դարձավ Գենդերային և մարդու իրավունքների գծով լրագրողների միության (Network of journalists in Gender and Human Rights) պատվավոր նախագահ։ Դիոր Ֆոլ Սոուն 2017 թվականին թոշակի անցավ[1]։

Աշխատություններ

խմբագրել
  • The Rights of Children in the African Judicial System', in E. Verhellen (ed.) Understanding children’s Rights, University of Ghent, 1996.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 PORTRAIT: Me Dior Fall Sow, une pionnière toujours aux aguets, Thiey Dakar, 24 November 2017. Accessed 10 March 2020.
  2. «Dior Fall Sow et les droits des femmes : un combat acharné». lepetitjournal.com (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  3. Samarew (2019 թ․ հունիսի 24). «Dior Fall Sow, 1ère femme procureure : « le jour où j'ai dit non au pouvoir »». SAMAREW INFOS (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  4. «"Les violeurs ne seront plus punis par des peines qui ne sont pas dissuasives"». BBC News Afrique (ֆրանսերեն). 2019 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  5. Dior Fall Sow, ellesolaire.org. Accessed 10 March 2020.
  6. David Hecht, When a law sweeps in, tradition lashes back, Christian Science Monitor, February 4, 1999. Accessed 10 March 2020.
  7. Murray, Rachel Human Rights in Africa: From the OAU to the African Union. — Cambridge University Press, 2004. — ISBN 978-1-139-45633-3
  8. Former Members Արխիվացված 2020-03-11 Wayback Machine, ACERWC. Accessed 10 March 2020.