Դինա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Կարմիր բանակի առաջին հետախույզ շունը[1]։ Դինան ռազմական շների կենտրոնական դպրոցում տանկերի կործանիչի ուսուցման դասընթաց է անցել։ Ական փնտրող շների գումարտակում Դինան երկրորդ մասնագիտությունն է ձեռք բերել՝ ականորդ, իսկ հետո յուրացրել երրորդ մասնագիտությունը՝ դիվերսանտ[2]։

Դինա
Դինա (շուն).jpg
Տեսակwar dog?
Սեռիգական
Ծնվել է1930-ականներ
Սատկել է20-րդ դար
ՏերԴինա Վոլկաց

ՆկարագրությունԽմբագրել

Հովվաշուն Դինան, մասնակցելով Բելառուսում «ռելսային պատերազմին», 1943 թվականի աշնանը հաջողությամբ կատարել է մարտական առաջադրանքը. դուրս է թռել ռելսերի վրա մոտեցող գերմանական ռազմական էշելոնի առջև, գցել լիցքավորված բեռնապարկը, ատամներով սեղմել է պարկուճ-բոցավառման կոպը, թաքնվել անտառներում։ Դինան արդեն ականորդների կողքին էր, երբ պայթել է էշելոնը[3]։ Կարճ ամփոփագրում ասվում է.

  1943 թվականի օգոստոսի 19-ին Պոլոցկ-Դրիսի հատվածում պայթեցվել է հակառակորդի էշելոնը՝ կենդանի ուժով։ Ոչնչացվել է 10 վագոն, շարքից հանվել է երկաթուղու մեծ հատվածը, այրվող տակառներից ամբողջ հատվածում հրդեհ է բռնկվել։ Մեր կողմից կորուստներ չկան։  

Այսպես հաջողությամբ ավարտվել է եզակի և մարտական պրակտիկայում առայժմ միակ գործողությունը՝ դիվերսանտ շան կիրառմամբ։ Նրա պատրաստման համար լեյտենանտ Դինա Վոլկացը պարգևատրվել է Կարմիր Աստղի շքանշանով[4]։

Պատերազմի ավարտին Դինան ևս երկու անգամ աչքի է ընկել Պոլոցկ քաղաքի ականազերծման ժամանակ, որտեղ դեպքերից մեկում գերմանական հիվանդանոցի մահճակալի ներքնակի մեջ գտել է թաքցրած ականը[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://evreimir.com/25158/ Пес на кителе Сталина, или Четвероногие спасатели], газета «Еврейский мир», Марк ШТЕЙНБЕРГ, Октябрь 2009.
  2. Они тоже сражались за Победу
  3. В. А. Паутов, «Дина»
  4. [ruqueen.peoples.ru/military/dog/volkats/ Светлана Гладыш, «Биография Дины Волкац»] на сайте People’s History (ноябрь 2004)
  5. Собаки во время 2 мировой войны(չաշխատող հղում)

ԳրականությունԽմբագրել

  • Лужков Ф. М. Служебные собаки и их применение.
  • Минно-розыскные собаки на фронтах Великой Отечественной войны.
  • Светлана Гладыш. Гражданская специальность — актриса.