Դիմիտրովի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում

Դիմիտրովի փողոց (ռուս.՝ Улица Димитрова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Մալովլասովսկի ավան միկրոշրջանում։ Անվանվել է բուլղարացի քաղաքական գործիչ, կոմունիստ Գեորգի Դիմիտրով Միխայլովի (1882-1949) պատվին։ Սկիզբ է առնում Կունդրյուչյա գետի ափի մոտից և ավարտվում թիվ 49 և 60 շենքերի արանքում։ Երկարությունը 560 մետր է։

Դիմիտրովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն560 մետր
Անվանվել էԳեորգի Դիմիտրով
Փոստային ինդեքս346353

Նկարագրություն խմբագրել

Կրասնի Սուլին քաղաքի Դիմիտրովի փողոցը սկսվում է Կունդրյուչյա գետի ափի մոտից և ավարտվում թիվ 49 և 60 շենքերի արանքում։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 560 մետր է։ Փողոցում կա համարակալված 48 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 25 և աջ կողմում (զույգ համարներ)՝ 23 շենք։

Դիմիտրովի փողոցի փոստային դասիչն է՝ 346353։

Փողոցն անվանվել է բուլղարացի քաղաքական գործիչ, կոմունիստ Գեորգի Դիմիտրով Միխայլովի (1882-1949) պատվին։ 1921 թվականին նա մասնակցել է Կոմինտերնի III կոնգրեսին, հանդիպել բոլշևիկյան պարագլուխ Վլադիմիր Լենինի հետ։ 1923 թվականին Վասիլ Կոլարովի հետ ղեկավարել է նացիստական ուժերի դեմ սեպտեմբերյան ապստամբությունը, որի պարտությունից հետո մեկնել է Խորհրդային Միություն։ 1933 թվականին Բեռլինում ձերբակալվել է Ռայխստագի հրկիզման մեղադրանքով։ Բանտից ազատվելուց հետո (1934 թվական) ապրել է ԽՍՀՄ-ում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3, էջ 392». Վերցված է 2019 Ապրիլ 7-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել