Դիմիտրի Ռոստովցի եկեղեցի (Սալսկ)

տաճար ՌԴ Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում

Դիմիտրի Ռոստովցի եկեղեցի (ռուս.՝ Церковь Димитрия Ростовского), տաճար ՌԴ Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Վոլգոդոնսկի և Սալսկի թեմին։ Կառուցվել է 2010 թվականին։ Գտնվում է Ղրիմի փողոց, 25ա հասցեում[1]։

Դիմիտրի Ռոստովցի եկեղեցի
Храм святителя Димитрия Ростовского (Сальск).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍալսկ
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոդոնսկի թեմ
Հիմնադրված2010
dimitriyhram.cerkov.ru
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Դիմիտրի Ռոստովցի եկեղեցու լուսանկարներ

ՊատմությունԽմբագրել

2006 թվականին թեմի ղեկավարությունը որոշել է Սալսկի Ղրիմի փողոցում նոր տաճար կառուցել[2]։ Շինարարությունը հնարավոր է դարձել շնորհիվ տեղի բնակիչների նվիրատվությունների, որոնք միասին հավաքել են մոտ 40 մլն ռուբլի[3]։

Եկեղեցին հիմնադրվել է նույն թվականի հուլիսի 7-ին. արքեպիսկոպոս Պանտելեյմոնը գոհաբանական մաղթանք է արտասանել տաճարի կառուցման վայրում, և դրվել է դրա հիմնաքարը։ Դրանից մի քանի ամիս հետո կառուցվել է հիմքը։ Կիսակառույց տաճարում առաջին պատարագը մատուցվել է 2008 թվականի սեպտեմբերի 21-ին` սուրբ Աստվածածնի ծննդյան տոնին։ 2009 թվականի հունիսին եկեղեցու վրա տեղադրվել են գմբեթները[2]։

Կառուցման վերջին հիմնական աշխատանքներն ավարտվել են 2010 թվականին. Զատկին տեղադրվել և օծվել են 9 գմբեթները, իսկ ամռանն ավարտվել են ներքին և հարդարման աշխատանքները, կահավորվել են սեղանատունը և կիրակնօրյա դպրոցը, գրադարանը[2]։

2010 թվականի նոյեմբերի 7-ին կառուցված եկեղեցին օծել է արքեպիսկոպոս Պանտելեյմոնը[2]։

Սուրբ Դիմիտրի Ռոստովցու անունով օծված տաճարը դարձել է XIX դարի կեսերից հետո Սալսկում կառուցված առաջին եկեղեցին[2]։

ԾանոթագրություններԽմբագրել