Դիմադրության մոմենտ, ձողի լայնական հատվածքի երկրաչափական ձևը բնութագրող մեծություն, կապ է հաստատում ծռող մոմենտի և հատվածքի ամեևամեծ նորմալ լարման միջև։ Հավասար է հատվածքի իևերցիայի առանցքային մոմենտի և հատվածքի եզրագծից մինչև կենտրոնական առանցքը եղած ամենամեծ հեռավորությա ն հարաբերությանը։ Դիմադրության մոմենտի մեծացման հետ մեծանում է նաև ձողի ամրությունը։ Այդ պատճառով ավելի խնայողական են այն հատվածքները, որոնց մակերեսները փոքր են, իսկ դիմադրության մոմենտները՝ մեծ։ Տարբեր հատվածքներով գլանված պրոֆիլների։ Դիմադրության մոմենտները տրվում են ստանդարտների աղյուսակներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 388