Դիմադրության էլեկտրական վառարան

Դիմադրության էլեկտրական վառարան՝ վառարան, որտեղ ջերմությունն անջատվում է ակտիվ դիմադրության հաղորդիչով անցնող հոսանքի դեպքում։ Լինում է ուղղակի և անուղղակի գործողության։ Առաջիններում որպես ջեռուցիչ-հաղորդիչ ծառայում է տաքացման օբյեկտը։ Անուղղակի գործողության վառարաններում հոսանքն անցնում է հատուկ ջեռուցիչ-հաղորդիչներով, որոնցից ջերմությունը հաղորդվում է տաքացվող օբյեկտին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 388