Դիլեմա (գիրք, Անահիտ Ղազախեցյան)
«Դիլեմա», 2018 թվականին «Մագաղաթ» հրատարակչության հրատարակած Անահիտ Ղազախեցյանի բանաստեղծությունների ժողովածուն։ 86 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան, գեղարվեստական խմբագիր՝ Դավիթ Հակոբյան։ Գրքի շապիկի համար ընտրվել է հենց Անահիտի նկարած նկարը[1]։ Գիրքը տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ[2]։
Դիլեմա | |
---|---|
![]() «Դիլեմա» գրքի շապիկը (2018) | |
Հեղինակ | Անահիտ Ղազախեցյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բանաստեղծություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Էջեր | 86 |
Խմբագիր | Աշոտ Գաբրիելյան |
Կազմի հեղինակ | Դավիթ Հակոբյան |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | «Մագաղաթ» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2018 |
ՀՏԴ | 821.19-1 |
ԳՄԴ | 84(5Հ)-5 |
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին[3]։
Գիրքը 2018 թվականի դեկտեմբերի ընդգրկվել է «Արմենպրեսի» «Երևանյան բեսթսելեր» նախագծի ամենավաճառված գրքերի ցանկում[4]
Գրքի հանձնարարականը
խմբագրելժողովածուն Անահիտ Ղազախեցյանի առաջին ժողովածուն է։