Դիէլեկտրիկների կողմնորոշային բևեռացում

Կողմնորոշային բևեռացում, էլեկտրական դաշտում կամայական բևեռային մոլեկուլ (երկբևեռ մոլեկուլ), կիրառված ուժազույգի պտտող մոմենտի ազդեցությամբ, ձգտում է շրջվել այնպես, որ նրա էլեկտրական մոմենտը կողմնորոշված լինի դաշտի ուժագծերի երկայնքով։ Բևեռային դիէլեկտրիկներին բնորոշ բևեռացման այս մեխանիզմն անվանում են կողմնորոշային բևեռացում։ Էլեկտրական դաշտում դիէլեկտրիկի բևեռացման աստիճանը, որը կողմնորոշված բևեռային մոլեկուլների թվի հարաբերությունն է մոլեկուլների լրիվ թվին, կախված է ինչպես էլեկտրական դաշտի լարվածությունից, այնպես էլ ջերմաստիճանից։ Հավանականությունն այն բանի, որ T բացարձակ ջերմաստիճան ունեցող դիէլեկտրի կիաբևեռային մոլեկուլի պոտենցիալ էներգիան E լարվածությամբ էլեկտրական դաշտում W է, որոշվում է նույն բանաձևով, ինչ բանաձևով որոշվում է օդի մոլեկուլների կոնցենտրացիան Երկրի մակերևույթից h բարձրությամբ մակարդակում։

Որտեղ , իսկ Բոլցմանի հաստատունն է։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ֆիզիկա-11։ Ավագ դպրոցի 11-րդ դասարանի դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար։ Հեղինակներ՝ Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան և այլք։ Երևան, 2010 թվական։