Դիզել (ֆր.՝ Diesel), Ֆրանսիայի ոստիկանության RAID ստորաբաժանման մալինուա բելգիական հովվաշուն, որը սատկել է Սեն Դենիում տեղի ունեցած հատուկ գործողության ժամանակ՝ Փարիզում ահաբեկչություններ կազմակերպած իսլամական ահաբեկիչներին բռնելու և ոչնչացնելու ժամանակ։ Դիզելը ծառայում էր տվյալ ստորաբաժանումում 5 տարի և դարձավ առաջին շունը, որը սատկեց պարտականությունները կատարելիս։ 2016 թվականի գարնանը պետք է թոշակի անցներ[1]։

Դիզել
Անվան բնօրինակDiesel
Տեսակշուն
Ցեղատեսակբելգիական հովվաշուն
Սեռէգ
Ծնվել էմոտ 2008
Սատկել էնոյեմբերի 18, 2015(2015-11-18)
Սատկելու վայրՓարիզ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԳործատուՓարիզի ոստիկանություն
ՏերՓարիզի ոստիկանություն
Մրցանակներ
Մարիա Դիկինի մեդալ

2015 թվականի նոյեմբերի 18-ին Դիզելը սատկեց Փարիզի Սեն Դենի արվարձանում ընթացող հատուկ գործողության ժամանակ, երբ փնտրում էր զանգվածային սպանություններ կատարելու մեջ կասկածվող հանցագործներին[2]․ մի շենքի վերին հարկը հետախուզելիս Դիզելը սատկեց մահապարտի գոտու պայթյունից։ Փարիզի ոստիկանության ղեկավարությունը պատվեց Դիզելին՝ ցուցաբերած խիզախության համար․ Le Parisien թերթը հաղորդեց, որ շունն իր կյանքի գնով փրկել է տիրոջը[3]։

Հետմահու խմբագրել

Սոցիալական կայքերում շատ օգտատերեր ցավակցություն հայտնեցին Փարիզի ոստիկանությանը Դիզելի մահվան կապակցությամբ՝ հաղորդագրություններ թողնելով #JeSuisDiesel կամ #JeSuisChien հեշթեգերով։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ի նշան երախտագիտության Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը փոխանցեց գերմանական հովվաշան ձագ՝ Դոբրինիա անվամբ, որը պետք է փոխարինի Դիզելին[3][4]։

Բրիտանական PDSA բարեգործական կազմակերպությունը, որը սահմանել է Մարիա Դիկինի մեդալը, 2015 թվականի դեկտեմբերի 28-ին հայտարարեց սատկած հովվաշանը հետմահու տվյալ մեդալով պարգևատրելու մասին, որը կենդանիների բարձրագույն բրիտանական մրցանակն է։ Դիզելը 30-րդ շունն է, որը պարգևատրվել է Մարիա Դիկինի մեդալով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Willsher, Kim (2015 թ․ նոյեմբերի 22). «Diesel, French police dog killed in St-Denis raid, was due to retire». The Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. «Counter-terrorism police dog Diesel died in Saint-Denis operation», The Irish Times (18 November 2015).
  3. 3,0 3,1 «Russia sends police puppy to France to replace Diesel». 2015 թ․ նոյեմբերի 21.
  4. Щенок Добрыня отправится во Францию, чтобы заменить погибшую при спецоперации овчарку Дизель (ռուս.)
  5. Погибшую при спецоперации в Париже овчарку удостоили высшей британской награды для животных (ռուս.)