Դիեգո Լերման
Դիեգո Լերման (մարտի 24, 1976, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։
![]() Diego Lerman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 24, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես ![]() |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | արգենտինացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID 1195308 |
Կենսագրություն Խմբագրել
Դիեգո Լերմանն ծնվել է 1976 թվականին Բուենոս Այրեսում։ Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի կինոռեժիսուրայի ֆակուլտետը և դրամատիկ արվեստի մունիցիպալ դպրոցը։ Սովորել է նաև Սան Անտոնիո դե լոս Բանյոսի կուբայական կինոդպրոցում։ Կաննի միջազգային կինոփառատոնի կրթաթոշակով (2002) 5 ամիս աշխատել է ֆարիզյան կինոֆոնդում՝ ստեղծելով «Նույն այդ ժամանակ» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում 2006 թվականին[1]։
2002 թվականին համահեղինակել, նկարահանել և թողարկել է«Հանկարծ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել միջազգային կինոփառատոններում, այդ թվում՝ Լոկառնոյի «Արծաթե ընձառյուծ մրցանակին»։ 2008 թվականին Նիկոլաս Ավրուխի հետ հիմնել է Campo Cine սեփական պրոդյուսերական ընկերությունը։ 2009 թվականին «Անտեսանելի աչքը» արժանացել է Սանդենսի միջազգային կինոփառատոնի Լատինական Ամերիկայի համար սահմանված NHK-ի մրցանակին[2]։
Ֆիլմագրություն Խմբագրել
Ֆիլմ | Բնօրինակ անվանում | Տարի |
---|---|---|
Փորձ | La Prueba | 1999 |
Հանկարծ | Tan de repente | 2002 |
Գիմնազիաների պատերազմը | La Guerra de los gimnasios | 2005 |
Նույն այդ ժամանակ | Mientras tanto | 2006 |
Անտեսանելի աչքը | La mirada invisible | 2010 |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Ciné-club de Caen
- ↑ «Դիեգո Լերմանյի մասին «Ոսկե ծիրանի» կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-11-12