Դիդինոյի թունել (ռուս.՝ Дидинский тоннель), թունել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Պերվոուրալսկ քաղաքի կազմում գտնվող Դիդինո ավանի պատվին անվանված Դիդինո երկաթուղային վտավանում։ Թունելի շինարարությունն ավարտվել է 1918 թվականին։ Այն շահագործվել է 77 տարի է, և 1995 թվականին փակվել է, քանի որ ստորերկրյա ջրերի պատճառով աստիճանաբար սկսել է փլուզվել[1]։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ունեցել է ռազմավարական նշանակություն. նրանով անցել են Ալեքսանդր Կոլչակի` Սիբիր նահանջող էշելոնները[2]։

Museum Silhouette.svg
Դիդինոյի թունել
Дидинский тоннель.jpg
Տեսակտեսարժանություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎայրՍվերդլովսկի մարզ, Դիդինո և Պերվոուրալսկ
Երկարություն1123,7 մետր

ՊատմությունԽմբագրել

Դիդինոյի լքված երկաթուղային թունելը գտնվում է Եկատերինբուրգ քաղաքից մոտ 60 կիլոմետր դեպի արևմուտք։ Այն գտնվում է Դիդինո ավանի պատվին անվանված Դիդինո երկաթուղային վտավանի տարածքում։ Այդ ավանում այժմ գրեթե ոչ ոք չի բնակվում, թեև այդ վայրերում նախկինում կյանքը եռացել է[2]։

Սվերդլովսկի երկաթուղու վարչակազմի տեղեկությունների համաձայն` թունելը բացվել է 1918 թվականին։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ այն ունեցել է ռազմավարական մեծ նշանակություն. նրանով անցել են Ալեքսանդր Կոլչակի` Սիբիր նահանջող գնացքները, ինչը ծնել է լեգենդներ այդ վայրերում թաքնված անհամար գանձերի մասին, որոնք սպիտակների հրամանատարությունը փորձել է փրկել բոլշևիկների թալանից[2]։

Վերջին գնացքն այս թունելով անցել է 1995 թվականի դեկտեմբերին. այդ ժամանակ թունելն արդեն զգալիորեն խարխլված էր։ Այն ողողվում էր ստորերկրյա ջրերով, շրջագայող ուղեզննիչները ստիպված էին մշտապես մաքրել սառույցը ռելսերից, իսկ թունելով երթևեկության արագությունը սահմանափակվել էր մինչև 10 կմ/ժ։ Փակումից անմիջապես հետո ռելսերն ապամոնտաժվել են։ Որոշ տեղերում պահպանվել են միայն էլեկտրիֆիկացիայի սյուները[2]։

Այս հուշարձանի հետագա ճակատագիրն անհայտ է։ Այժմ այն դարձել է ուրբանթրիփի (ճանապարհորդություն լքված վայրեր) և էքստրեմալ զբոսաշրջության սիրահարների հաճախելու վայր[2]։ 

ՏվյալներԽմբագրել

Թունելի երկարությունը 1123,7 մետր է, լայնությունը`4,65 մ, իսկ բարձրությունը` 6,1 մ։ Ջրահեռացման վերին և ստորին թունելներն անցնում են թունելի ամբողջ երկայնքով և, չհաստատված տեղեկությունների համաձայն, կառուցվել են թունելի հետ միաժամանակ։ Թունելի կենտրոնում կա նաև օդափոխման հորան, որը ելք ունի դեպի երկրի մակերես։ Նրա խորությունն ավելի քան 50 մ է[2]։

ՃարտարապետությունԽմբագրել

Մուտքի պորտալները զարդարված են հրակնատներ և ատամնիկներ ունեցող ամրոցային աշտարակների տեսքով։ Այս ամենը կառուցվել է ձեռքով, գրեթե առանց սարքավորումների օգտագործման[2]։

ԾանոթագրություններԽմբագրել