Դիանա Ռասել, Բեդֆորդի դքսուհի

Դիանա Ռասել, Բեդֆորդի դքսուհի (անգլ.՝ Diana Russell, Duchess of Bedford, լեդի Դիանա Սպենսեր, հուլիսի 31, 1710(1710-07-31), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբերի 27, 1735(1735-09-27)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), Սպենսերների ընտանիքի անդամ, որն առավել հայտնի է Ուելսի արքայազն Ֆրեդերիկի հետ անհաջող ամուսնական փորձով։

Դիանա Ռասել, Բեդֆորդի դքսուհի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1710(1710-07-31)
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 27, 1735(1735-09-27)[1][2] (25 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունազնվական
ԱմուսինJohn Russell, 4th Duke of Bedford?[3]
Ծնողներհայր՝ Charles Spencer, 3rd Earl of Sunderland?[3], մայր՝ Anne Spencer, Countess of Sunderland?[3]
ԵրեխաներJohn Russell, Marquess of Tavistock?[1]
Commons-logo.svg Diana Russell, Duchess of Bedford Վիքիպահեստում
Լեդի Դիանայի դիմանկարը, որը նկարել է Չարլզ Ջերվասը, մինչ նա ապրում էր Բլենհայմյան պալատում

6 տարեկան հասակում Լեդի Դիանան որբացել է, նա իր ընտանիքի «սիրելի փոքրիկ Դին» էր, որբանալուց հետո նա ապրեց իր հարուստ և փառասեր մայրական տատի՝ Մարլբորոյի դքսուհի՝ Սառա Չերչիլի հետ։ Նա իր տատիկի սիրելի թոռնուհին էր և գիտեր նրա բոլոր գաղտնիքները։ Մարլբորոյի ազդեցիկ դքսուհին փորձեց գաղտնի ամուսնացնել Լեդի Դիանային և Ուելսի արքայազնին, որը Թագավոր Ջորջ II-ի ավագ որդին էր և գահի ակնհայտ ժառանգորդը։ Երբ այս գաղտնի ծրագիրը ձախողեց վարչապետ Ռոբերտ Ուոլպոլը, Դիանան ամուսնացավ Լորդ Ջոն Ռասելի հետ, որը հետագայում դարձավ Բեդֆորդի 4-րդ դուքսը։ Զույգի միակ երեխան իրենց որդի Ջոնն էր, որի վաղաժամ ծնունդը պայմանավորված էր կառքի պատահարի հետ և նա ապրեց ընդամենը մեկ օր։ Վիժումից հետո Բեդֆորդի դքսուհին 25 տարեկան հասակում մահացավ տուբերկուլյոզից։

Նրա եղբոր՝ Ջոնի ժառանգորդ լեդի Դիանա Սպենսերը, ով ամուսնացած էր Ուելսի արքայազն Չարլզի հետ, 1981 թվականին իր որդուն անվանեց հենց Ջոնի անունով։

Կյանքի վաղ շրջանԽմբագրել

 
լեդի Սունդերլանդը և լեդի Դիանան, նկարը՝ պարոն Գոդֆրեյ Քներելից

Լեդի Դիանա Սպենսերը ծնվել է Սպենսերների ընտանիքում՝ 1710 թվականի հուլիսի 31-ին Լոնդոնում։ Նա անգլիական պետական գործիչ Չարլզ Սպենսերի հինգ երեխաներից երկրորդ էր, Սանդերլենդի 3-րդ կոմսն էր, իսկ նրա երկրորդ կինը՝ Անն Սպենսերը, Սանդերլենդի կոմսուհին։ Սանդերլենդի կոմսուհին անգլիացի զինվորական և պետական գործիչ, Մարլբորոյի 1-ին դուքսի՝ Ջոն Չերչիլի սիրելի և քաղաքականությունում ակտիվ գործունեություն ծավալող երկրորդ երեխան էր։ Լեդի Սանդերլանդի մայրը՝ Սառա Չերչիլն էր՝ Մարլբորոյի դքսուհին, ժամանակի ամենաազդեցիկ կանանցից մեկը, և դա պայմանավորված էր նրանով, որ նա մտերիմ էր թագուհի Աննի հետ, որը մահացավ 1714 թվականին։

1716 թվականի ապրիլի 29-ին Լեդի Դիանայի մոր մահից հետո, 1716 թվականի դեկտեմբերի 17-ին հայրը ամուսնացավ երրորդ անգամ՝ Ջուդիչ Թիչբորնի հետ։ Այդ ամուսնությունից նրանք ունեցան երեք երեխա, որոնք մանուկ հասակում մահացան և 1722 թվականի ապրիլի 19-ին այս ամենն ավարտվեց լորդ Սանդերլենդի մահվամբ[4]։ Մարլբորոյի դուքսը ևս մահացավ նույն տարվա հունիսի 16-ին։ Նրա այրին Մալբորոյի դքսուհին լեդի Սանդերլանդի մահից հետո մեծ դեր ունեցավ լեդի Դիանայի և իր եղբայրների դաստիարակման հարցում։ Երեխաների հայրը մահացավ և նրանց ամբողջությամբ թողեց դքսուհու խնամքին։

Իր ընտանիքում «սիրելի փոքրիկ Դին»՝ Լեդի Դիանան բարձրահասակ, շիկահեր և գրավիչ երիտասարդ կին էր և նրա սերնդակիցների կողմից համարվում էր համակրելի և խարիզմատիկ։ Նա իր տատիկին վերաբերվում էր, մեծ մարդու նման և օգնում էր նրան գրել իր բազմաթիվ փորագրությունները, քանի որ իր տատը չէր կարողանում գրել հոդատապի պատճառով։ 1723 թվականին իր տատը նրան նկարագրում էր այսպես. «ավելի իմաստոուն, քան որևէ մեկը, ում ես գիտեմ»։ Լինելով կոմպոզիտոր Ջորջ Ֆրեյդեր Հանդելի հարևանը, Լեդի Դիանան մեծ հետաքրքրություն է տածել օպերայի նկատմամբ։

Երկրպագուներ և արքայական ծրագրերԽմբագրել

Իր ուշ պատանեկության տարիներին լեդի Դիանան գլխավորում էր հարսնացուների ցանկը, ինչպես իր տեսքի այնպես էլ Մարլբորոյի դքսուհու հետ մտերմության պատճառով։ Սոմերսետի դուքսը փորձեց իր թոռանը՝ Վարպետ Ուինհեմին, ամուսնացնել լեդի Դիանայի հետ։ Վայքանթ Ուեյմաթը և Շաֆթեսբուրի կոմսը ևս Դիանայի երկրպագուներն էին։

Արդեն բոլորի կողմից սիրելի դարձաց ապագա հարսնացուի բռնակալ տատը 1731 թվականի օգոստոսի 14-ին գրավոր նամակ է ուղղարկում Չեսթերֆիլդի կոմսին, ով միջին տարիքի էր, և ամուսնության առաջարկ անում իր թոռնուհու համար։

Լեդի Դիանան իր վաղ տարիներն անցկացրել է սերտ կապի մեջ լինելով Ջորջ II արքայի երեխաների հետ, չնայած իր տատի և ընտանիքի միջև եղած սկզբնական հարաբերությունների խորացմանը։ 1730-ական թվականներին կապը Մարլբորոյի դքսուհու և թագավորական ընտանիքի միջև ավելի ուժեղացավ, քան երբևէ կար։ Լուրեր սկսեցին շրջանառվել, որ Դաուջերի դքսուհին ծրագրում է իր սիրելի թոռնուհուն ամուսնացնել թագավորի ավագ որդու, Ուելսի արքայազն՝ Ֆրեդերիկի հետ։ Արարողությունը պետք է տեղի ունենար գաղտնի Վինձոր պարկում և [5]։ Դաուջերի դուքսը Մեծ Բրիտանիայի արքայազնին, ով մեծ պարտքեր ուներ առաջարկեց 100,000 ֆունտ ստեռլինգ՝ համաձայնության գալու փոխարեն։ Նա գաղտնի ծրագրի մասին իմացավ «լրտեսական համակարգի» միջոցով և կանխեց այդ միությունը, ինչը հանգեցրեց նրա հարաբերությունների ավելի խորացմանը` արդեն իսկ նրա մրցակից դարձած Դաուջերի դքսուհու հետ։ Պատմությունը լուսաբանվել է միայն տասնամյակներ անց, Ուոլպոլի որդի Հորասի կողմից։

ԱմուսնությունԽմբագրել

 
Մարլբորոյի դքսուհին և լեդի Դիանա Սպենսերը, նկար՝ Մարիա Վերելստից

Նախատեսված արքայական ամուսնությունը պսակվեց անհաջողությամբ, Դաուջերի դքսուհին վերջապես կանգ առավ 21-ամյա լորդ Ջոն Ռասելի վրա, ով Բեդֆորդի դուքսի կրտսեր եղբոր որդին էր։ 1731 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Լեդի Դիանայի և լորդ Ջոնի ամուսնությունը։ Նա 30.000 ֆունտի օժիտ բերեց, և խոստացավ իր տատի ժառանգությունը 100.000 £: Դաուջերի դքսուհին, հավանաբար, հույս ուներ և հավատում էր, որ իր փեսան վերջիվերջո կդառնա Բեդֆորդի դուքս, և հենց այդպես էլ եղավ։

Նրա տեգրոջ մահվան մասին լուրը դեռ չէր հասել Անգլիա, երբ, նոյեմբերի սկզբին հղի դքսուհին ցած նետվեց կառքից։ Նրա դեռ չծնված երեխան ում անվանակոչելու էին Ջոն, սարսափելի վնասվածք ստացավ։ Նոյեմբերի 6-ին նրան մկրտեցին, բայց նա ապրեց ընդամենը մեկ օր և թաղվեց նոյեմբերի 11-ին Քեննիում։

Դքսուհին մտավախություն ուներ կապված նոր ժառանգ ունենալու հետ, քանի որ նա խորը վշտի մեջ էր, և իրենց երեխայի ծնվելուց մի քանի ամիս անց, դքսուհու երկրորդ հղիության ժամանակ նրա մոտ վիժում եղավ։ Դքսուհին իրեն էր մղադրում, որ հղիության ընթացքում իրեն չի հետևել ինչպես հարկն է։

Չնայած նրանք այլևս միասին չէին ապրում, տատիկն ու թոռնուհին շատ հաճախակի էին տեսնում իրար և միմյանց նամակներ փոխանցում։ Բեդֆորդի դքսուհին մնաց Մարլբորոյի Դաուջերի դքսուհու ամենամտերիմը, ով գիտեր նրա բոլոր գաղտնիքները և տեղեկացված էր մնացած բոլոր ընտանեկան և ֆինանսական հարցերի մասին։

ՄահԽմբագրել

 
Թոմաս Հուդսոնի կատարած դիմանկարը, որը դեռ կախված է Woburn Abbey-ում

1735-ի գարնանը Բեդֆորդի դքսուհին կարծում էր, թե կրկին հղի է, քանի որ նրա մոտ կային որոշ ախտանիշներ։ Արդյոք նրա մոտ եղած ախտանիշները հղիության նշաններ էին, թե ոչ, դեռ պարզ չէր, բայց պարզ դարձավ այն, որ դքսուհին հիվանդ է տուբերկուլյոզով։ Հիվանդությունը արագորեն զարգացավ, և դքսուհին կտրուկ սկսեց քաշ կորցնել։ Դաուջերի դուքսը պնդում էր, որ իր թոռնուհուն տեղափոխեն Բլումսբերիի հրապարակում գտնվող Սաութհեմփթոնի տուն։ 1735 թվականի սեպտեմբերի 27-ին 25 տարեկան հասակում նա մահացավ այնտեղ։

Մեծ վիշտով տատը կարդում էր և այրում դքսուհու բոլոր նամակները, և մեղադրում էր իր այրուն՝ նրա մահվան մեջ։ Նրան լքել էին իր մնացած դուստրերը, իսկ Բեդֆորդի դքսուհին նրա միակ թոռնուհին էր, որը երբեք նրան չհիասթափեցրեց։ Լորդ Հերվին, այնուամենայնիվ, մեղադրում էր Դաուջերի դքսուհուն, քանի որ նա Կոմսից ետ էր պահանջում իր թոռնուհու զարդերը։ 1735 թվականի հոկտեմբերի 9-ին նա թաղվել է Բենինգհամշիր նահանգի Չենիս քաղաքում։ Նրա մահը խզեց այն կապը, որ կար իր տատիկի և Բեդֆորդի կոմսի միջև, հանգեցնելով վերջինիս ազդեցության զգալի կրճատմանը։

ԺառանգությունԽմբագրել

 
Հենրի Բոնը ձեռքով արված նկարը, 1823 սեպտեմբեր

Ուիմբլդոնի տունը, որը ըստ իր տատի ծրագրի պետք է ժառանգեր դքսուհին, փոխարենը անցավ եղբորը՝ Ջոնին, իր սիրելի թոռանը։ 1961 թվականին նրա եղբոր՝ Ջոնի ժառանգը՝ Վիսկունթ Ալթորպը, դուստր ունեցավ, ում մեկ շաբաթ հետո նոր անվանակոչեցին։ Նորածինը անվանակոչվեց Դիանա՝ Բեդֆորդի դքսուհու պատվին։ Ի տարբերություն իր նախնիի, 20-րդ դարին՝ 1981 թվականին, լեդի Դիանա Սպենսերը ամուսնացավ Ուելսի արքայազն՝ Չարլզի հետ։ Նա մահացավ 1997 թվականին 36 տարեկան հասակում, նրանց բաժանումից մեկ տարի անց։ Վիկտորիա Մասսին՝ ավելի վաղ Լեդի Դիանա Սպենսերի կենսագրությունում, նշել է, որ երկու անունների կյանքերի միջև կան նմանություններ, երեխա ժամանակ, նրանք երկուսն էլ ապրում էին Ալթորպում և մտերմություն էին անում արքայազնի հետ, երկուսն էլ վեց տարեկանից մեծացել են առանց մոր, երկուսին էլ առաջարկել են, որպես հարսնացու՝ Ուելսի արքայազնի համար, երկուսն էլ դժբախտ պատահար են ունեցել առաջին հղիության ընթացքում, և երկուսն էլ մահացան անսպասելիորեն երիտասարդ տարիքում։

ԾանոթագրություններԽմբագրել