Դժոխք՝ ետնամուտքով
Դժոխք՝ ետնամուտքով (անգլ.՝ Back Door to Hell), ռեժիսոր Մոնթե Հելմանի՝ 1964 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին և նկարագրում են ճապոնացիների կողմից շրջափակված ֆիլիպինյան Լուսոն կղզու՝ ամերիկյան բանակի ազատագրելու նախապատրաստական հետախուզական գործողությունը։
Դժոխք՝ ետնամուտքով անգլ.՝ Back Door to Hell | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թեմա | Ճապոնիայի կողմից Ֆիլիպինների գրավում և Խաղաղօվկիանոսյան պատերազմ |
Թվական | 1964 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մոնթե Հելման |
Պրոդյուսեր | Ֆրեդ Ռոոս |
Դերակատարներ | Ջեք Նիքոլսոն և Ջիմմի Ռոջերս |
Մոնտաժ | Fely Crisóstomo? |
Պատմվածքի վայր | Ֆիլիպիններ |
Նկարահանման վայր | Ֆիլիպիններ |
Տևողություն | 75 րոպե[1] |
Սյուժե
խմբագրելԱմերիկացի երեք զինվորներ` Քրեյգը (Ջիմմի Ռոջերս), Բարնետը (Ջեք Նիկոլսոն) և Ջերսին (Ջոն Հաքեթ) իջնում են ֆիլիպինյան Լուսոն կղզու վրա 1944 թվականի դեկտեմբերին` ազատագրման գործողությունից մի քանի շաբաթ առաջ։ Նրանք պետք է հանդիպեն ֆիլիպինցի պարտիզան Միգելի հետ, որը նրանց տեղեկություններ պետք է փոխանցի ճապոնական բանակի թվի և կոորդինատների մասին։ Պարզվում է, որ Միգելն սպանված է, և հետախուզները ստիպված են գործ ունենալ պարտիզանական խմբի հրամանատար Պակոյի հետ։ Պակոն անվստահությամբ է վերաբերվում ամերիկացիներին և չի շտապում համագործակցել նրանց հետ. ամերիկյան ռմբակոծության ժամանակ մահացել են նրա կինն ու երեխան։
Այդ ընթացքում ճապոնացի կապիտանը (Ջո Սիսոն), որը ղեկավարում էր մոտակա քաղաքի կայազորը, իմանում է ամերիկացիների հայտնվելու մասին և պարտիզաններին նրանց հանձնելու պահանջ է ներկայացնում` խոստանալով մերժման դեպքում սպանել գերեվարած ֆիլիպինցի երեխաներին։ Օգտագործելով անսպասելիության գործոնը` պարտիզանները ամերիկացիների հետ համատեղ հաղթում են ողջ կայազորին և ազատում են գերիներին։ Գերեվարած կապիտանի և շարքայինի հարցաքննությունն արդյունք չի տալիս, և պարտիզանները, չնայած ամերիկացիների դեմ լինելուն, գնդակահարում են նրանց։ Որոշ ժամանակ անց պարտիզաններն ու ամերիկացիները ջունգլիներում հանդիպում են ավազակների փոքր խմբի, որի ղեկավարը` Ռամունդոն (Ջոննի Մոնտեյրո), համաձայնում է ռադիոկայանի դիմաց տեղեկություններ տրամադրել ճապոնացիների շարժի մասին։ Ամերիկացիները համաձայնում են` տեղեկությունների նախնական ճշտման պայմանով (հետախուզության են գնում Պակոն և Ջերսին)։ Ռամունդոն, դժգոհ լինելով ուշացման պատճառով, վնասում է ռադիոկայանն ու իր խմբով հեռանում է։
Հետախուզական տեղեկությունները շտապ փոխանցելու անհրաժեշտությունն ստիպում է խմբին նոր փոխանցիչ գտնել։ Պակոն հայտնում է ոչ հեռվում գտնվող ճապոնական կարճալիք ռադիոկայանի մասին, որոշվում է այն գիշերը գրավել։ Ամերիկացիները կարողանում են անաղմուկ հեռացնել ժամապահներին, ներթափանցել շինության մեջ և սկսել տվյալների փոխանցումը, սակայն ճապոնացի զինվորներից մեկը նկատում է նրանց և ահազանգ է տալիս։ Սկսված փոխհրաձգության արդյունքում Բարնետը զոհվում է` հասցնելով ուղարկել ռադիոհաղորդագրությունը։ Քրեյգին ու Ջերսիին հեռանալու հնարավորություն տալու համար Պակոն որոշում է իր խմբի հետ շեղել ճապոնացիների ուշադրությունը։
Ջերսին ու Քրեյգը տանում են Բարետի մարմինը` պատրաստվելով նրան հուղարկավորել գետի մոտ։ Պակոյի սիրեցյալից` Մարիայից (անաբել Հագինս) նրանք իմանում են, որ Պակոն պարտիզանական խմբի մեծ մասի հետ զոհվել է։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ջիմմի Ռոջերս | լեյտենանտ Քրեյգ |
Ջեք Նիկոլսոն | Բարնետ |
Ջոն Հաքեթ | սերժանտ Ջերսի |
Անաբել Հագինս | Մարիա |
Կոնրադ Մագա | Պակո |
Ջոննի Մոնտեյրո | Ռամունդո |
Ջո Սիսոն | ճապոնացի կապիտան |
Աշխատանք ֆիլմում
խմբագրելՖիլմի աշխատանքների ավարտից հետո Մոնթե Հելմանը հիվանդացել է և ստիպված է եղել երեք շաբաթ անցկացնել հիվանդանոցում։ Այդ պատճառով ֆիլմի նախնական մոնտաժն արել է Ֆելի Քրիստոնոմոն։ Այդ տարբերակն այն աստիճան դուր չի եկել Հելմանին, որ նա որոշել է վերամոնտաժել ֆիլմը։ Ժամանակի սղության պատճառով (անհրաժեշտ էր անցնել «Թռիչք դեպի կատաղություն» ֆիլմի նկարահանումներին) նա ստիպված է եղել աշխատել գիշերները[2][3]։
«20th Century Fox» ընկերությունում դժգոհ էին ֆիլմի մռայլ ավարտից, այդ պատճառով վերջում ավելացվել է ռազմական կինոխրոնիկայի մի քանի րոպե ևս, և հենց այդպես ֆիլմը հայտնվել է ամերիկյան կինովարձույթում[4][5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Brad Stevens, 2003, էջ 33
- ↑ Alexander Horwath, 2004, էջ 170
- ↑ Brad Stevens, 2003, էջ 34
- ↑ Alexander Horwath, 2004, էջ 171
Գրականություն
խմբագրել- Brad Stevens Монте Хеллман: его жизнь и фильмы = Monte Hellman: His Life and Films. — McFarland, 2003. — 210 p. — ISBN 0-7864-1434-0
- Alexander Horwath, Thomas Elsaesser, Noel King The Last Great American Picture Show: New Hollywood Cinema in the 1970s. — Amsterdam University Press, 2004. — 391 p. — ISBN 9053566317
- Станислав Битюцкий (2013). «Филиппинское приключение». Сеанс. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
- Patrick McGilligan Jack's Life: A Biography of Jack Nicholson. — W. W. Norton & Company, 1996. — 480 p. — ISBN 0393248410
Արտաքին հղումներ
խմբագրել- Դժոխք` ետնամուտքով(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դժոխք` ետնամուտքով»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում