Դժոխք` ետնամուտքով

Դժոխք` ետնամուտքով (անգլ.՝ Back Door to Hell), ռեժիսոր Մոնթե Հելմանի` 1964 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1944 թվականին և նկարագրում են ճապոնացիների կողմից շրջափակված ֆիլիպինյան Լուսոն կղզու` ամերիկյան բանակի ազատագրելու նախապատրաստական հետախուզական գործողությունը:

Picto infobox cinema.png
Դժոխք` ետնամուտքով
անգլ.՝ Back Door to Hell
Դժոխք` ետնամուտքով.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ
ԹեմաJapanese occupation of the Philippines? և Երկրորդ համաշխարհային պատերազմի գործողություններ Խաղաղ Օվկիանոսում
Թվական1964
Լեզուանգլերեն
ՌեժիսորMonte Hellman?
ՊրոդյուսերFred Roos?
ԴերակատարներՋեք Նիկոլսոն և Jimmie Rodgers?
ՄոնտաժFely Crisóstomo?
Պատմվածքի վայրՖիլիպիններ
Նկարահանման վայրՖիլիպիններ

ՍյուժեԽմբագրել

Ամերիկացի երեք զինվորներ` Քրեյգը (Ջիմմի Ռոջերս), Բարնետը (Ջեք Նիկոլսոն) և Ջերսին (Ջոն Հաքեթ) իջնում են ֆիլիպինյան Լուսոն կղզու վրա 1944 թվականի դեկտեմբերին` ազատագրման գործողությունից մի քանի շաբաթ առաջ: Նրանք պետք է հանդիպեն ֆիլիպինցի պարտիզան Միգելի հետ, որը նրանց տեղեկություններ պետք է փոխանցի ճապոնական բանակի թվի և կոորդինատների մասին: Պարզվում է, որ Միգելն սպանված է, և հետախուզները ստիպված են գործ ունենալ պարտիզանական խմբի հրամանատար Պակոյի հետ: Պակոն անվստահությամբ է վերաբերվում ամերիկացիներին և չի շտապում համագործակցել նրանց հետ. ամերիկյան ռմբակոծության ժամանակ մահացել են նրա կինն ու երեխան:

Այդ ընթացքում ճապոնացի կապիտանը (Ջո Սիսոն), որը ղեկավարում էր մոտակա քաղաքի կայազորը, իմանում է ամերիկացիների հայտնվելու մասին և պարտիզաններին նրանց հանձնելու պահանջ է ներկայացնում` խոստանալով մերժման դեպքում սպանել գերեվարած ֆիլիպինցի երեխաներին: Օգտագործելով անսպասելիության գործոնը` պարտիզանները ամերիկացիների հետ համատեղ հաղթում են ողջ կայազորին և ազատում են գերիներին: Գերեվարած կապիտանի և շարքայինի հարցաքննությունն արդյունք չի տալիս, և պարտիզանները, չնայած ամերիկացիների դեմ լինելուն, գնդակահարում են նրանց: Որոշ ժամանակ անց պարտիզաններն ու ամերիկացիները ջունգլիներում հանդիպում են ավազակների փոքր խմբի, որի ղեկավարը` Ռամունդոն (Ջոննի Մոնտեյրո), համաձայնում է ռադիոկայանի դիմաց տեղեկություններ տրամադրել ճապոնացիների շարժի մասին: Ամերիկացիները համաձայնում են` տեղեկությունների նախնական ճշտման պայմանով (հետախուզության են գնում Պակոն և Ջերսին): Ռամունդոն, դժգոհ լինելով ուշացման պատճառով, վնասում է ռադիոկայանն ու իր խմբով հեռանում է:

Հետախուզական տեղեկությունները շտապ փոխանցելու անհրաժեշտությունն ստիպում է խմբին նոր փոխանցիչ գտնել: Պակոն հայտնում է ոչ հեռվում գտնվող ճապոնական կարճալիք ռադիոկայանի մասին, որոշվում է այն գիշերը գրավել: Ամերիկացիները կարողանում են անաղմուկ հեռացնել ժամապահներին, ներթափանցել շինության մեջ և սկսել տվյալների փոխանցումը, սակայն ճապոնացի զինվորներից մեկը նկատում է նրանց և ահազանգ է տալիս: Սկսված փոխհրաձգության արդյունքում Բարնետը զոհվում է` հասցնելով ուղարկել ռադիոհաղորդագրությունը: Քրեյգին ու Ջերսիին հեռանալու հնարավորություն տալու համար Պակոն որոշում է իր խմբի հետ շեղել ճապոնացիների ուշադրությունը:

Ջերսին ու Քրեյգը տանում են Բարետի մարմինը` պատրաստվելով նրան հուղարկավորել գետի մոտ: Պակոյի սիրեցյալից` Մարիայից (անաբել Հագինս) նրանք իմանում են, որ Պակոն պարտիզանական խմբի մեծ մասի հետ զոհվել է:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Ջիմմի Ռոջերս Քրեյգ լեյտենանտ Քրեյգ
Ջեք Նիկոլսոն Բարնետ Բարնետ
Ջոն Հաքեթ Ջերսի սերժանտ Ջերսի
Անաբել Հագինս Մարիա Մարիա
Կոնրադ Մագա Պակո Պակո
Ջոննի Մոնտեյրո Ռամունդո Ռամունդո
Ջո Սիսոն ճապոնացի կապիտան

Աշխատանք ֆիլմումԽմբագրել

Ֆիլմի աշխատանքների ավարտից հետո Մոնթե Հելմանը հիվանդացել է և ստիպված է եղել երեք շաբաթ անցկացնել հիվանդանոցում: Այդ պատճառով ֆիլմի նախնական մոնտաժն արել է Ֆելի Քրիստոնոմոն: Այդ տարբերակն այն աստիճան դուր չի եկել Հելմանին, որ նա որոշել է վերամոնտաժել ֆիլմը: Ժամանակի սղության պատճառով (անհրաժեշտ էր անցնել «Թռիչք դեպի կատաղություն» ֆիլմի նկարահանումներին) նա ստիպված է եղել աշխատել գիշերները[1][2]:

«20th Century Fox» ընկերությունում դժգոհ էին ֆիլմի մռայլ ավարտից, այդ պատճառով վերջում ավելացվել է ռազմական կինոխրոնիկայի մի քանի րոպե ևս, և հենց այդպես ֆիլմը հայտնվել է ամերիկյան կինովարձույթում[3][4]:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Brad Stevens Монте Хеллман: его жизнь и фильмы = Monte Hellman: His Life and Films. — McFarland, 2003. — 210 p. — ISBN 0-7864-1434-0

Արտաքին հղումներԽմբագրել