Դեցեմվիրներ (լատին․՝  decemviri, decern-տասը և vir-այր, մարդ), հատուկ պետական հանձնարարությամբ օժտված՝ 10 հոգուց բաղկացած հանձնաժողովներ Հին Հռոմում։ Ստեղծվել են հողային, դատական և այլ հարցեր կարգավորելու համար։ Հայտնի են մ․թ․ա․ 451-450 դարերի հանձնաժողովները, որոնք ընտրվել են օրենքները գրի առնելու համար։ Նրանց շնորհիվ կազմվել են տասներկու տախտակների օրենքները։ Դեցեմվիրների գործունեության ժամանակ կոնսուլները հրաժարվել են իրենց լիազորությունևերից, և ողջ իշխանությունը պատկանել է դեցեմվիևներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 365