Դերիվացիա հիդրոտեխնիկայում (լատին․՝ derivatis - մի կողմ տանելը, թեքելը), կառույցների համախումբ, որոնց միջոցով ջուրը գետից, ջրամբարից ուղղվում է ՀԷԿ, պոմպակայան (մոտեցող դերիվացիա) կամ հեռացվում դրանցից (հեռացող դերիվացիա)։ Լինում է անճնշումային և ճնշումային։ Երբ ջրի մակարդակի տատանումները նրա հավաքման կամ հեռացման տեղում զգալի են, կիրառվում է միայն ճնշումային դերիվացիան, իսկ մակարդակի փոքր տատանումների (1-3 մ) դեպքում՝ ինչպես ճնշումային, այնպես էլ անճնշումային։ Նայած դերիվացիայի տեսակին, ջրի արագությունը փոփոխվում է լայն սահմաններում՝ 1,5-6 մ/վրկ։ Ժամանակակից դերիվացիոն ջրտարների երկարությունը հասնում է մի քանի տասնյակ կմ-ի, թողունակությունը՝ ավելի քան 2000 մ³/վրկ։

Ռոմանովսկու ջրանցքի գլխամասային կառուցվածքը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 363