«Դերասանուհին Գրիբովից» (ռուս.՝ «Артистка из Грибова»), 1988 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է Լեոնիդ Կվինիխիձեն[1][2]։

Դերասանուհին Գրիբովից
ռուս.՝ Артистка из Грибова
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1988
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Կվինիխիդձե
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի
ԴերակատարներԻրինա Մուրավյովա
ՕպերատորԵվգենի Գուսլինսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե

խմբագրել

Գլխավոր հերոսուհին Գալինա Կադետովան (Իրինա Մուրավյովա) երեսունն անց դերասանուհի է։ Մոսկվա ժամանած գավառացի աղջկա ստեղծագործական կարիերան, որը հաջողությամբ էր սկսվել, մոտենում է մայրամուտին։ Գալինայի հավակնություններն իրականություն են դառնում միայն ռադիոբեմադրություններում և մանկական թատրոնում, մեծ դերեր նրան չեն վստահում։ Անձնական կյանքում էլ ամեն ինչ չէ, որ բարեհաջող է։ Գալինան բաժանված է, հանդիպում է ինքնասիրահարված եսասեր Ալեքսանդր Գոլոլոբովի հետ, և նա լուրջ չի ընդունում իրենց կապը․ նա ընդհանրապես վստահ չէ, թե արդյոք իրեն պետք է Գալինան։

Երբ ռեժիսորը նրան հրավիրում է նկարահանվելու ֆիլմում՝ խոստանալով գլխավոր դեր, սակայն վերջին պահին նախապատվությունը տալիս է մեկ այլ թեկնածուի, Գալինան անսպասելի պոռթկում է ունենում. նա որոշում է թողնել քաղաքային կյանքը և վերադառնալ փոքր հայրենիք՝ Գրիբով քաղաքում, որտեղ ապրում է մայրը, ապրում են հարազատ ու մտերիմ մարդիկ, որոնք նրան ճանաչում են որպես հայտնի մոսկովյան դերասանուհի։ Գալինան մտադիր է աշխատանքի տեղավորվել տեղական թատրոնի թատերախումբ և ընդմիշտ մնալ այստեղ։

Դերերում

խմբագրել
  • Իրինա ՄուրավյովաԳալինա Կադետովա
  • Սերգեյ Շակուրով – Շուրա Գոլոլոբով
  • Միխայիլ ՊուգովկինԳեորգի Տերենտևիչ Գոլոլոբով
  • Միխայիլ Ֆիլիպով – Գրուզդև
  • Վալենտին Սմիրնիտսկի – Արտամոնով
  • Ելենա Սոլովեյ – Իննա
  • Ալեքսանդր Պանկրատով-ՉոռնիՏուլին, կինոռեժիսոր
  • Միխայիլ Կոկշենով – Կամազի վարորդ
  • Իգոր Յասուլովիչ – Մարտինենկո, գավառային թատրոնի ռեժիսոր
  • Մարինա Ստրիժենովա – Նինա Ալեքսանդրովնա, Գալինայի մայրը
  • Նադեժդա Եվդոկիմովա – Նադյա
  • Լյուդմիլա Գավրիլովա - Գալինայի քույրը
  • Վիկտոր Զոզուլին – Վիտալի
  • Պյոտր Կուլեշով – Նադյայի դասընկերը

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Էմիլ Բրագինսկի
  • Ռեժիսոր՝ Լեոնիդ Կվինիխիձե
  • Օպերատոր՝ Եվգենի Գուսլինսկի
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Զացեպին
  • Նկարիչ՝ Նատալյա Մեշկովա
  • Երգի կատարող՝ Տատյանա Անցիֆերովա («Ну чем она лучше?»)

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել