Դետալների միացումներ, դետալների կոնստրուկտիվ ամրակում՝ նրանցից մեխանիզմներ, ագրեգատներ, սարքեր պատրաստելու նպատակով։ Շարժական միացումները կազմում են կինեմատիկական զույգեր (լիսեռն առանցքակալում, պտուտակը մանեկում են)։ Անշարժ միացումների օգնությամբ պարզ դետալներից ամրակման միջոցով ստացվում են բարդ դետալներ։ Դետալների անշարժ միացումները լինում են երկատվող (պտուտակային և հեղյուսային միացումներ) և չերկատվող (կատարվում են մամլակցման, եռակցման և գամային միացման միշոցով)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 529