Դեսանտային զինվորների հուշարձան (Մոսկվա)
Դեսանտային զինվորների հուշարձան (ռուս.՝ Памятник воинам-десантникам), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է Ռուսաստանի շահերը պաշտպանելիս խաղաղ ժամանակ զոհված 76-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի 104-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային գնդի վեցերորդ վաշտի զինվորներին[1]։ Տեղադրվել է 2002 թվականին` Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով Զինված ուժերի կենտրոնական թանգարանի մուտքի առջևի հրապարակում[2][3][4]։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Միխայիլ Պերեյասլավեցը[5][6] և ճարտարապետ Իգոր Վոզնեսենսկին[7]։
![]() Դեսանտային զինվորների հուշարձանը | |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 2002 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Միխայիլ Պերեյասլավեց |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Դեսանտայինները զոհվել են 2000 թվականին Արգունի կիրճում` զինյալների հետ անհավասար մարտում։ Ռուսական զորքերը շարունակում էին մարտնչել ընդամենը 90 հոգով, իսկ հակառակորդը, ըստ տարբեր գնահատումների, ուներ մեկուկեսից երկու հազար զինյալ։ Պսկովի օդադեսանտային դիվիզիայի մարտիկների սխրանքն ամեն տարի հիշվում է Ռուսաստանում[1]։
ՆկարագրությունԽմբագրել
Քանդակը պատրաստված է բրոնզից և պատկերում է ողջ հասակով երկու դեսանտայինի։ Նրանց միջև գտնվում է ստելա։ Այն պսակված է երկգլուխ արծվով, որի մագիլներում սուր և դափնեպսակ է։ Քանդակը գտնվում է գրանիտե պատվանդանի վրա։ Նրա հիմքում փորագրված են երկու հիշատակային արձանագրություններ. կենտրոնական մասում` «Դեսանտային զինվորներին», և արևելյան մասում` «Հուշանշան` նվիրված 76-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի 104-րդ գվարդիական պարաշյուտադեսանտային գնդի 6-րդ վաշտի զինվորներին։ Տեղադրվել է 2002 թվականին` Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով»[8][9][10]։
2017 թվականին հուշարձանը վերանորոգվել է` մաքրվել է կեղտից, վերացվել են մանր վնասվածքները, ծածկվել է պաշտպանիչ նյութով[11][12]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Памяти погибших в неравном бою»։ Ветеранские вести։ 2017-03-02։ Վերցված է 2018-05-19
- ↑ Шпак, 2003, էջ 208
- ↑ Белюкин, Скоробогатова, 2005, էջ 41
- ↑ Доронина, 2008, էջ 456
- ↑ «В Калининграде установят бюст начальнику тыла ВС СССР генералу Хрулеву»։ ИА REGNUM։ 2005-05-30։ Վերցված է 2018-05-19
- ↑ ««Династия». Выставка мастеров художественной династии Поповых — Переяславцев»։ Museum.ru։ 2013։ Վերցված է 2018-05-19
- ↑ «Десант высадится возле музея»։ Редакция газеты «Труд»։ 2002-10-23։ Վերցված է 2018-05-19
- ↑ Вострышев, 2009, էջ 73
- ↑ «Указ Президента Российской Федерации об увековечении памяти воинов-десантников»։ КонсультантПлюс։ 2000-07-21։ Վերցված է 2018-05-19
- ↑ Департамент культурного наследия города Москвы (2015)։ «Памятный знак в честь военнослужащих, погибших в мирное время при защите интересов России»։ Узнай Москву։ Վերցված է 2018-05-19
- ↑ «Памятники Суворову, Блоку и Цветаевой отремонтируют в Москве»։ Mosday.ru։ 2017-03-30։ Վերցված է 2018-05-19
- ↑ «Памятники Суворову, Блоку и Цветаевой отремонтируют в Москве»։ M24.ru։ 2017-03-30։ Վերցված է 2018-05-19
ԳրականությունԽմբագրել
- Белюкин Д. А., Скоробогатова Т. П. Летопись ратной славы. — М.: Белый город, 2005. — 399 с.
- Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
- Доронина Л. Мастера русской скульптуры XVIII-XX веков. — М.: Белый город, 2008. — Т. 2. — 511 с. — ISBN 978-5-7793-1788-7
- Шпак А. Г. Воздушно-десантные войска. — М.: Голос-Пресс, 2003. — 512 с.