Դեռ անհիշելի վաղ մանկությունից...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Դեռ անհիշելի վաղ մանկությունից...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Դեռ անհիշելի վաղ մանկությունից...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
Հրատարակվել է1892
ՎիքիդարանԴեռ անհիշելի վաղ մանկությունից...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի սեպտեմբերի 30-ին[1]։

Ինքնագիրը չի պահպանվել։

Այն առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 80-81), թվագրված՝ «1890 թվականի սեպտեմբերի 30», այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակչության առաջին հատորում (էջ 47-48)[1]։

Արտատպվում է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 559.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Դեռ անհիշելի վաղ մանկությունից...