Դեպոյի զոհված աշխատակիցների հուշարձան (Կրասնի Սուլին)
Ստելա Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված Սուլինի դեպոյի աշխատակիցների պատվին (ռուս.՝ Стела в честь погибших в годы Великой Отечественной войны деповчан), հուշարձան-ստելա Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սուլին երկաթուղային կայարանի դեպոյի տարածքում։ Տեղադրվել է 1977 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի պատվին[1]։
Տեսակ | հուշարձան |
---|---|
Ստեղծում | 1977 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Կրասնի Սուլին |
Շինության ձև | Ստելա |
Ներկա վիճակ | կանգուն |
Պատմություն
խմբագրելՀուշարձան-ստելայի բացման արարողությունը տեղի է ունեցել 1977 թվականի նոյեմբերի 2-ին, Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակի նախօրեին։ Այն տեղադրվել է Ժողովրդական պատգամավոորների քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ Սուլին երկաթուղային կայարանի դեպոյի տարածքում[1]։
Սա Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված Սուլինի դեպոյի աշխատակիցների խորհրդանշական գերեզման է, որի վրա տեղադրված է ստելան։ Այն շարված է ցեմենտի լուծույթից պատրաստված աղյուսով և երեսպատված է մարմարե սալիկներով։ Ստելայի առջևի մասում շոգեքարշի քանդակադրոշմված խորհրդանշան է, ինչպես նաև հուշատախտակ հետևյալ գրությամբ. «Հավերժ փառք մեր հայրենիքի ազատության և անկախության համար զոհված հերոսներին»։ Քիչ ներքև գրված է. «1941-1945 թվականներ»։ Ստելայի չափսերն են. ներքևում` 1,6 մ և վերևում` 1,2 մ, բարձրությունը` 5 մ։ Պատվանդանի չափսերն են` 2 × 2 մ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Стела в честь погибших в годы Великой Отечественной войны деповчан». Վերցված է 2019 Մարտ 20-ին.