Դենի Ամանկվաա

ֆուտբոլիստ

Դենի Կվասի Ամանկվաա (անգլ.՝ Danny Kwasi Amankwaa, հունվարի 30, 1994(1994-01-30)[1][2][3], Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Դենի Ամանկվաա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 30, 1994(1994-01-30)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Դանիա
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա Կոպենհագեն
Համար 32
Պատանեկան կարիերա
Դանիա Բրյոնսհյոյ
Դանիա Կոպենհագեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2018 Դանիա Կոպենհագեն 68 (1)
2018—մ.հ. Դանիա Հարթ օֆ Միդլոտիան 12 (0)
Ազգային հավաքական
2009-2010 Դանիա Դանիա (մինչև 16) 7 (0)
2009-2011 Դանիա Դանիա (մինչև 17) 24 (4)
2011-2012 Դանիա Դանիա (մինչև 18) 9 (0)
2012-2013 Դանիա Դանիա (մինչև 19) 9 (2)
2012-2013 Դանիա Դանիա (մինչև 20) 7 (1)
2013—մ.հ. Դանիա Դանիա (մինչև 21) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 30 սեպտեմբերի, 2017:

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Դենին իր կարիերան սկսել է «Բրյոնսհյոյ» ֆուտբոլային ակումբում։ Այնուհետև հարձակվողը տեղափոխվել է դանիական «Կոպենհագենի» պատանեկան թիմ։

2012 թվականի հոկտեմբերի 29-ին Ամանկվաան կատարել է իր նորամուտը Դանիայի առաջնությունում՝ մասնակցելով «Հորսենս» ակումբի դեմ խաղին[4]։ 2012 թվականի նոյեմբերի 1-ին Դենին խփել է իր առաջին գոլը «Կոպենհագենի» կազմում՝ աչքի ընկնելով Դանիայի գավաթի խաղարկության՝ «Սեներեյուսկ» ակումբի դեմ խաղում[5]։

Ամանկվաան իր խաղով գրավել է «Չելսիի», «Արսենալի» և «Այաքսի» սկաուտների ուշադրությունը, բայց որոշել է մնալ Դանիայում[6]։ 2012 թվականի նոյեմբերի 22-ին Ամանկվաան իր առաջին հանդիպումն է անցկացրել եվրագավաթներում՝ փոխարինման դուրս գալով Եվրոպայի լիգայի 2012/13 մրցաշրջանի խմբային փուլի՝ նորվեգական «Մոլդե» ակումբի դեմ խաղում[7]։

2012 թվականի նոյեմբերի 30-ին Դենին նոր եռամյա պայմանագիր է կնքել «Կոպենհագենի» հետ[8]։

2014 թվականի մայիսին Ամանկվաան երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2017 թվականի ամառ[9]։

2014 թվականի դեկտեմբերի 7-ն Դենին խփել է իր առաջին գոլը Դանիայի առաջնությունում[10]։ 2015 թվականի ապրիլի 26-ին Ամանկվաան «Ռանդերս» ակումբի դեմ խաղում ստացել է աքիլեսյան ջլի վնասվածք, որի պատճառով գրեթե կես տարի չի խաղացել[11]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Ամանկվաան մասնակցել է 2011 թվականին Սերբիայում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ հատվածին։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է երեք խաղի[12][13][14]։

Դենին ընդգրկվել էր Դանիայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2011 թվականի աշխարհի առաջնությանը[15]։ Մեքսիկայում անցկացվող մրցաշարում Ամանկվաան մասնակցել է իր թիմի երկու խաղերին[16][17]։

Ձեռքբերումներ խմբագրել

  Կոպենհագեն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «HORSENS VS. KØBENHAVN 1-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին.
  5. «SØNDERJYSKE VS. KØBENHAVN 0-3» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին.
  6. «FCK-talent: Udlandet må vente» (dk) — bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «MOLDE VS. KØBENHAVN 1-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին.
  8. «FCK binder Højer og Awankwaa» (dk) — bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «FCK skriver med Amankwaa til 2017» (dk) — bold.dk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «KØBENHAVN VS. MIDTJYLLAND 3-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին.
  11. «Amankwaa ude op til 6 måneder» (dk) — fck.dk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «SERBIA U17 VS. DENMARK U17 2-3» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին.
  13. «DENMARK U17 VS. ENGLAND U17 2-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին.
  14. «DENMARK U17 VS. GERMANY U17 0-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին.
  15. «U17: VM-truppen til Mexico» (dk) — dbu.dk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «BRAZIL U17 VS. DENMARK U17 3-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին.
  17. «CÔTE D'IVOIRE U17 VS. DENMARK U17 4-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել