Դենիս Վոյնով

ռուս ֆուտբոլիստ

Դենիս Վասիլևիչ Վոյնով (մարտի 1, 1990(1990-03-01)[1], Ֆրյազինո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վարպետ[2]։

Դենիս Վոյնով
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 1, 1990(1990-03-01)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Ֆրյազինո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Մեծահասակների ֆուտբոլում կարիերան սկսել է ՊՖԼ-ում՝ «երկաթուղայինների» երկրորդ թիմում։ 2013 թվականին նա տեղափոխվել է ՖԱԼ-ի «Տորպեդո» (Մոսկվա) ակումբ և նրա հետ նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր, որտեղ չի խաղացել։

Որոշ ժամանակ հանդես է եկել երկրորդ դիվիզիոնի «Հարավ» խմբի թիմերում։ 2017 թվականին Խասանբի Բիջիևը, որը Վոյնովի հետ աշխատել է «Սպարտակ-Նալչիկում», նրան կանչել է Կուրսկի «Ավանգարդ»։ Նրա հետ Վոյնովը հասել է մինչև Ռուսաստանի գավաթի եզրափակիչ։

2018 թվականի ամռանը Անդրեյ Տալալաևը կիսապաշտպանին հրավիրել է հայկական «Փյունիկ»։ Նա ակումբի կազմում իր նորամուտը նշել է Եվրոպայի լիգայում։ Եվրոպական գավաթի ընտրական մրցաշարում նա անցկացրել է վեց հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ[3]։ Օգոստոսի 16-ին Իսրայելում նա գրավել է Թել Ավիվի «Մաքաբիի» դարպասը։ Վոյնովի գոլի շնորհիվ «Փյունիկը» հաշվի մեջ առաջ է անցել 1-0, սակայն երկրորդ խաղակեսում երկու անգամ գոլ է բաց թողել և դուրս մնացել մրցաշարից[4]։

Ազգային հավաքական խմբագրել

Հրավիրվել է երկրի պատանեկան և երիտասարդական հավաքականներ։ 2012 թվականին Ռուսաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նվաճել է Համագործակցության գավաթը՝ մասնակցելով մրցաշարի բոլոր 6 հանդիպումներին[5]։

2013 թվականին Ռուսաստանի ուսանողական թիմի կազմում մասնակցել է Կազանի ամառային ունիվերսիադային[6]։

Նվաճումներ խմբագրել

  • Համագործակցության գավաթակիր (1) - 2012
  • Ռուսաստանի գավաթի եզրափակիչ (1) - 2017/2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Приказ «О присвоении спортивного звания „Мастер спорта России“» от 30 августа 2019 г. № 119 нг(չաշխատող հղում)
  3. Статистика Войнова в розыгрыше Лиги Европы
  4. «16.08.2018 «Маккаби» — «Пюник» — 2:1 (протокол)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Профиль на сайте РФС
  6. «Денис Войнов: «Выступление на Универсиаде — хороший опыт для каждого из нас»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.